Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտոնական վարկային գործակալություն հանդիսացող Ex-Im բանկը հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին հայտարարելու է Ադրբեջանի կառավարության հետ կնքված ֆինանսական համաձայնագրի վերջնական մանրամասները, որոնք վերաբերում են ադրբեջանական առաջին արբանյակի՝ Azerspace/Africasat-1a-ի նախագծի իրականացմանը։
Բանկն արդեն հաստատել է, որ այդ նախագծի իրագործման համար 10 տարի ժամկետով տրամադրելու է 116.6 միլիոն դոլար։ Դեբիտորի և գնորդի դերում հանդես է գալիս Azercosmos ընկերությունը, որի երաշխավորն է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պլանավորում է տիեզերք արձակել նաև երկրորդ արբանյակը, ինչը տեղի կունենա 2012 թվականի վերջին կայանալիք առաջին արբանյակը տիեզերք արձակելուց հետո։