Shamshyan.com-ի փոխանցմամբ`այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գյուղի բնակիչ, 25-ամյա Վիտալի Ուլիխանյանը, վարելով «ՈւԱԶ» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենան, փայտանյութ տեղափոխելու նպատակով մեկնել է Գուգարքի տարածքում գտնվող «Սիմոնի հողատեղ» կոչվող հողամաս, որտեղ էլ, նշված ավտոմեքենայով կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ. Ուլիխանյանը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ավտոմեքենայի ուղևոր, Լուռու մարզի Մղարթ գյուղի բնակիչ, 58-ամյա Էդիկ Դալաքյանը տեղում մահացել է:
Մանրամասները` shamshyan.com-ում