Shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը , «Մուլտի Գրուպ» գազալցակայանի մոտ գտնվող «ՓԱՅԼ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ , վրաերթի է ենթարկել Առինջ գյուղի բնակիչ, 46-ամյա Սուրեն Ղազարյանին:
Ըստ shamshyan.com-ի` մահացած Ս. Ղազարյանը աշխատում էր «Մուլտի Գրուպ» ընկերությանը պատկանող գազալցակայնում և աշխատանքից վերադառնում էր տուն:
Մանրամասները` shamshyan.com-ում