Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաման է ստորագրել ղազախերենի այբուբենը կիրիլիցայից լատինական գրաֆիկայի փոխադրելու մասին։ Այս մասին հայտնում է «Կազինֆորմը»։
Հրամանի տեքստում նշվում է, որ մինչև 2025 թվականը պետք է ապահովել ղազախերենի այբուբենի փուլային անցումը լատինական գրաֆիկայի։
Անցումն ապահովելու համար նախագահը հրահանգել է հաստատել լատինական գրաֆիկայի վրա հիմնված այբուբենը, որը կազմված է 32 տառից։
Մինչ 1920-ականները ղազախերենում կիրառվել է արաբական գիրը, որին փոխարինելու է եկել լատինիցան։ Այդ այբուբենը գոյություն է ունեցել մինչ 1940 թվականը, երբ ընդունվել է կիրիլյան այբուբենը՝ կազմված 42 տառից։