Թերթը գրում է, որ շաբաթ օրը կայացած ՌԴ-ՀՀ ֆուտբոլային հանդիպումից առաջ կտրուկ վատացել է մեր թիմի ավագ Սարգիս Հովսեփյանի առողջական վիճակը, նա սննդային ծանր թունավորում է ստացել և նախորդ գիշերն անց է կացրել բժիշկների հսկողության տակ:
«Ծանր գիշեր անցկացրած Հովսեփյանն արթնացել է հանդիպումից մոտ 4 ժամ առաջ, արագ ճաշել ու հայտարարել, թե լիովին պատրաստ է խաղին: Սակայն պարզվել է, որ նա արդեն դուրս Է մնացել հայտացուցակից: 38-ամյա Սարգիս Հովսեփյանը հուզված և լացակումած դիմել է մարզչին՝ խնդրելով հնարավոր ամեն ինչ անել իրեն մեկնարկային կազմում ընդգրկելու համար: «Ես պիտի խաղամ, կարող եմ»,- վստահ ասել է մեր թիմի ավագը: ՈԻԵՖԱ-ի հետ բանակցություններից հետո հնարավոր է եղել փոխել հայտացուցակը, ու Սարգիս Հովսեփյանը 120-րդ հանդիպումն է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում»,- տեղեկացնում է «ՀԺ»-ն։