Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ Ռուսաստանի հետ համատեղ հակահրթիռային պաշտպանական համակարգ ստեղծել, սակայն ցանկանում է, որ երկու համակարգերը փոխգործակցեն,- լրագրողներին Բրյուսելում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Ըստ նրա՝ նոյեմբերի 20-ին նախատեսվող հանդիպումը կնշանավորի «Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների, կամ նույնիսկ ավելին` Ռուսաստանի և Արևմուտքի փոխհարաբերությունների նոր մեկնարկ»: «Այս համագործակցությունը կլինի ապացույց, որ համակարգը ուղղված չէ Ռուսաստանի դեմ», – ասել է գլխավոր քարտուղարը:
Ռասմուսենն ակնկալում է, որ Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ կողմերը կքննարկեն, թե ինչպես են համագործակցելու հակահրթիռային պաշտպանության ոլորտում,- հաղորդում է rbc.ru-ն` վկայակոչելով է Deutsche Welle-ն: