Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵՄ նոր կառույցի՝ Արտաքին քաղաքականության գործունեության եվրոպական ծառայության հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կապերի հետագա խորացման հեռանկարներն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
Հիշեցնենք, որ Արտաքին քաղաքականության գործունեության եվրոպական ծառայությունը (եվրոպական միացյալ արտգործնախարարություն) հիմնադրվել է 2010 թվականին՝ 2009 թվականի դեկտեմբերի 1-ին Լիսաբոնի գագաթնաժողովի ընդունած որոշման հիման վրա։
Ի դեպ, երեկ վրացական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե Լայչակը հունիսի 8-9-ը այցելելու է Վրաստան։