Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Ղարաբաղը երևի թե կկողմնորոշի Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե ընդդիմության հետ երկխոսությունը վաղուց սկսված է և հաջողությամբ ընթանում է, ու կարիք չկա բանակցություններ սկսել պատվիրակությունների մակարդակով, ինչն ըստ Կարեն Կարապետյանի, հարիր է միջպետական հարաբերություններին, ոչ թե ընդդիմություն իշխանություն համագործակցությանը:

Կարելի՞ է արդյոք սա համարել նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական պատասխան, այսինքն՝ ընդդիմության առաջարկի մերժում: Կարելի է, եթե նկատի առնենք, որ խոսքը նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին է: Սակայն Հայաստանում այդ ամենը, այսինքն կոնկրետ ֆունկցիոնալ կարգավիճակները, շատ պայմանական են և Հայաստանում ասենք պաշտպանության նախարարը կարող է վարչապետից և ԱԺ նախագահից ավելի մեծ իշխանություն ունենալ` ընդ որում քաղաքական իշխանություն:

Այդպիսի ժամանակներ եղել են Հայաստանում: Այլ օրինակներ էլ կարելի է բերել, որոնցից պարզ կլինի, որ Հայաստանում իշխանության իրական քաղաքականության խոսնակները որոշվում են ոչ թե ըստ զբաղեցրած պաշտոնի և ֆունկցիոնալ կարգավիճակի, այլ ըստ նպատակահարմարության: Իսկ փաստն այն է, որ վերջին ամիսներին Սերժ Սարգսյանն ինքն է նպատակահարմար գտել անմիջականորեն հաղորդակցվել ընդդիմության հետ: Վկան՝ նրա հայտարարությունները, որոնցից առաջ իշխանությունը միշտ էլ այսպես ասած թերահավատորեն կամ մեծամտորեն է խոսել ընդդիմության հետ երկխոսելու մասին, խոսել է այսպես ասած ուժեղի դիրքերից, իսկ վերջում խոսել է Սերժ Սարգսյանն ու ասել, որ Ազատության հրապարակը պետք է բացվի, որ մարտի 1-ի քննությունը պետք է նոր թափ ստանա, որ քաղբանտարկյալները կարող են ազատվել:

Այնպես որ, ներկայումս հետաքրքիր չէ, թե ինչ են ասում Կարեն Կարապետյանը, Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը կամ մյուսները: Հետաքրքիր է, թե երբ և ինչ է ասելու Սերժ Սարգսյանն ինքը: Իսկ Սերժ Սարգսյանն առայժմ լռում է, և հավանական է, որ նա ինչ որ բան կասի Կազանում Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եռակողմ հանդիպումից անմիջապես առաջ կամ հետո:

Ակնհայտ է, որ Հայաստանի ներքաղաքական հունիսյան օրակարգում Կազանի հանդիպումն ունենալու է կարևոր նշանակություն: Սակայն հավանական է նաև, որ Սերժ Սարգսյանը խոսի նաև հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո, մինչև Կազանի հանդիպման նախօրեն: Ամեն ինչ կախված է նրանից, թե համանախագահները, որոնք հունիսի 9-ին լինելու են Հայաստանում, ինչ կխոսեն Սերժ Սարգսյանի հետ, ինչ կառաջարկեն կամ ինչ հարցեր կտան: Ըստ այդմ էլ երևի թե Սերժ Սարգսյանը կկոսմնորոշվի, կամ ստիպված կլինի կողմնորոշվել ներքաղաքական անցուդարձի հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում