Սիրիական Իդլիբում Թուրքիայի զինված ուժերի գործողությունը մոտ է ավարտին, նրանց հաջորդ թիրախը կարող է դառնալ Սիրիայի հյուսիսի քրդական Աֆրին շրջանը։ Այս մասին, ինչպես հայտնում է Haber Turk հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում ելույթի ժամանակ։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր Իդլիբում գործողության մեկնարկի մասին հոկտեմբերի 9-ին։ Milliyet թերթի տվյալներով՝ Անկարան աշխատում է երեք ստացիոնար բազաների և ավելի քան 40 դիտորդական կետերի տեղակայման վրա, որոնցից մոտ 30-ը կլինեն շարժական։ Թուրքիայի զինված ուժերը նաև պատրաստվում են իրենց վերահսկողության տակ վերցրել Ռեյհանլը-Աֆրին-Թել Ռիֆաթ մայրուղին։











































