Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

էտալոն

Երրորդ հանրապետության ձևավորումից ի վեր մենք որոշակի ուշադրություն դարձրել ենք պետության ֆորմալ բաղկացուցիչներին, բայց, ըստ էության, մոռացության ենք մատնել ոչ ֆորմալ բաղկացուցիչները:

Այս շարքում, թերևս, ամենակարևորը քաղաքացու էտալոնն է: Այսինքն՝ մեր պետությունը երբեք էլ չի մտածել այն հարցի շուրջ, թե ինչպիսի քաղաքացի է ինքն ուզում ունենալ:

Խորհրդային Միությունը, օրինակ, ուներ պավլիկմորոզովների, լյոնյագոլիկովների հսկայական մի շարք, և այդ կերպարները բոլոր հնարավոր ձևերով գովազդվում և քարոզվում էին: Այս գործելակերպի նպատակը ընդամենը մեկն էր. Խորհրդային Միությունն իր քաղաքացիների զարգացման, ձևավորման ճանապարհին դնում էր ուղենիշներ, և այդ քաղաքացիների ձևավորումը պետք է տեղի ունենար այդ ուղենիշների հսկայական ազդեցության ներքո: Իհարկե, պիտի լինեին մարդիկ, որոնք ընդդիմանային այս համակարգին, բայց այս ընդդիմացումը իր հերթին ձևավորում էր ավելի խոշոր տրամաչափի քաղաքացիներ, որոնք երբեմն առանցքային դեր էին ունենում իրենց ժամանակաշրջանի մտածողության ձևավորման վրա: Ասել է թե՝ զուտ փիլիսոփայական առումով համակարգը անխափան էր գործում, որովհետև այն ձևավորում էր ուղղակի քաղաքացիներ և անհատներ:

Ընդ որում՝ այսպիսի համակարգեր գործում են աշխարհի բոլոր լուրջ երկրներում, որոնք հերոսների և հակահերոսների համակարգով կարողանում են ունենալ մեծատառով քաղաքացիների «կրիտիկական զանգված», ինչը և կարևորագույն ռեսուրս է երկրի առաջ կանգնած մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին: Այդ հերոսները անընդհատ մարդու, երեխայի զարգացման տարբեր փուլերում վերադառնում են նրա աշխարհ՝ գրական գործերի, ֆիլմերի, լեգենդների տեսքով և օգնում ձևավորվող մարդու արժեքային համակարգի սահմանազատմանը: Իսկ Հայաստանում քաղաքացու էտալոնի, իդեալի մշակման անհրաժեշտությունը կարծես թե երբեք չի էլ զգացվել, և այս բացթողումը սկսել է աղետալի արդյունքների բերել:

Իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է ընդամենը ականջալուր լինել, թե ինչից են խոսում փողոցներում, բակերում, դպրոցների առջև խմբված պատանիներն ու երիտասարդները: Խոսակցությունը դեպքերի 95 տոկոսում առնչվում է այս կամ այն օլիգարխին, նրանց սափրագլուխ թիկնապահներին, նրանց մեքենաներին, սիրուհիներին, նրանց կազմակերպած խփոցիներին, քցոցիներին, անհավանական գնումներին: Ասել է թե՝ օլիգարխները և նրանց սափրած գլուխները դառնում են էտալոն՝ ՀՀ ապագա քաղաքացիների համար: Եվ այս էտալոնի շուրջ ձևավորվող արժեքային համակարգի համար առանձնահատուկ նշանակություն ունեն արտոնյալ և անպատիժ կարգավիճակը, ուրիշներին սեփական կամքը պարտադրելու, հարստություն կուտակելու ճանապարհին արգելքներ չունենալու իդեաները:

Կարճ ասած՝ պատկերացրեք, որ մենք ապրում ենք մի հանրությունում, որի երիտասարդության 90 տոկոսը երազում է օլիգարխ կամ սափրագլուխ դառնալու մասին, և օլիգարխների ու սափրագլուխների լկտիացմանը զուգընթաց նրանց երազանքները ավելի են լկտիանում: Եվ մարդը երկրում սկսվում է գնահատվել ըստ իր վարած մեքենայի, ըստ իր բջջային հեռախոսի գնի, հեռախոսի և ավտոմեքենայի համարի: Եվ թերևս արժեքային այս համակարգի բացարձակացման նախանշանն է այն ագրեսիվությունը, որին մենք հանդիպում ենք ամեն քայլափոխի:

Համարձակություն վերցնենք պնդելու, որ այս ոլորտում տեղի ունեցող զարգացումները մեզ համար պակաս վտանգավոր չեն, քան մինչև հիմա բարձրաձայնված կամ գիտակցված մարտահրավերները: Այս ոլորտում իրերի վիճակի փոփոխությունը, այո, ազգային անվտանգության հարց է: Եվ մենք պետք է հասկանանք հերոսներ և հակահերոսներ ունենալու անհրաժեշտությունը, որոնց արանքում էլ կձևավորվի ՀՀ քաղաքացու էտալոնը, իդեալը, որի՝ սեփական կյանքի մասին ունեցած պատկերացումները համահունչ կլինեն երկրի պետական շահերի հետ և կնպաստեն նրա զարգացմանը, ամրապնդմանը և բարգավաճմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում