Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Հնդկաստանի Օրիսա քաղաքում կայացած մրցաշարարում 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
220 մասնակիցների մեջ Տիգրանն առաջին տեղը զբաղեցրած բելառուս Ալեքսեյ Ալեքսանդրովին զիջեց ընդամենը կես միավորով:
8.5-ական միավոր վաստակեցին նաև հնդիկ գրոսմայստերներ Չանդրան Պանչանաթանը եւ Աբհիջիթ Գուպտան, որոնք Տիգրանից ետ մնացին լրացուցիչ ցուցանիշներով:
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը 8 միավորով գրավեց 7-րդ տեղը: Միջազգային վարպետ Տատյանա Կասպարովան վաստակեց 6 միավոր: