Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, թերթին իրենց վրդովմունքն են հայտնել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի անդամները.
«Այդ օրը, երբ քաղաքի բոլորն անկյուններում նրանց տարեկիցները զվարճությամբ տոնն էին նշում, փոքրիկ երգիչները պատրաստվում էին հերթական փորձին։ Երգչախումբը շուրջ երկու տարի է՝մենահամերգ չի ունեցել», գրում է «Առավոտ»-ը։ Երգչախմբի անդամները «Առավոտ»-ին ասել են, որ արդեն 5 տարի է՝ երգչախումբն այս վիճակում է, համերգային նման մեծ ընդմիջում իրենք երբևէ չեն ունեցել։
Երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը թերթին ասել է, որ երգչախումբը 2009 թ. դեկտեմբերից հանդիսատեսի առջև հանդես չի եկել՝ գումար չկա. «Առնվազն անթույլատրելի է ունենալ նման երգչախումբ և պահել այն զմռսված վիճակում։ Սա հիասթափեցնում է ցանկացած արվեստագետի, մանավանդ՝ երեխաներին»։