Tuesday, 23 04 2024
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք

18-րդ տարելիցին ընդառաջ․ որտե՞ղ էր Սերժ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ին

1999թ-ի հոկտեմբերի 27-ի չարաբաստիկ չորեքշաբթի, երբ Նաիրի Հունանյանի հանցախումբը իրականացրեց աննախադեպ ոճիրը, Հայաստանի ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը բացակայում էր խորհրդարանական հարցուպատասխանից: Պաշտոնական այն բացատրությունը, որ Սերժ Սարգսյանը բացակա է եղել ֆունկցիոնալ պարտականությունների կատարման բերումով, քչերին բավարարեց, մանավանդ, որ 1998-ի իշխանափոխությունից հետո նրա ու Վազգեն Սարգսյանի հարաբերությունները այնքան էլ հարթ չէին: Երկրապահական շրջանակներում հաճախ էին բողոքում Սերժ Սարգսյանից, իսկ վերջինս 1999-ի գարնանը հանձնարարել էր խուզարկություն իրականացնել Երկրապահի ազդեցիկ հրամանատարներից մեկի` Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) բնակարանում: Բանակի գեներալիտետի ու Սերժ Սարգսյանի հարաբերությունները ճգնաժամային դարձան հատկապես գեներալ Արծրուն Մարգարյանի սպանությունից հետո: ՊՆ-ն հանդես եկավ աննախադեպ կոշտ հայտարարությամբ:

1999թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը մի շարք ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրեց Վազգեն Սարգսյանի մարդկանց դեմ և քողարկված աջակցություն էր ցուցաբերում ՕԵԿ և «Հզոր Հայրենիք» կուսակցություններին: Վազգեն Սարգսյանը, վարչապետությունը ստանձնելուց հետո, Սերժ Սարգսյանին զրկեց սուպերնախարարի կարգավիճակից. ՆԳ և ԱԺ միացյալ նախարարությունը տարանջատվեց, և Սերժ Սարգսյանը գլխավորեց ԱԱՆ-ն: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո «Միասնություն» դաշինքն ու բանակի գեներալիտետը հասան Սերժ Սարգսյանի հրաժարականին: Սակայն Սերժ Սարգսյանն ավելի շատ մեղադրվում էր ոչ թե Հոկտեմբերի 27-ի հետ կապ ունենալու, այլ իր պաշտոնական պարտականությունները հավուր պատշաճի չկատարելու մեջ: Չնայած այն հանգամանքին, որ ոճրագործության քաղաքական հետևանքը բարենպաստ էր Սերժ Սարգսյանի համար, ու նա ըստ էության մնացել էր իշխանության միակ ազդեցիկ գործիչը, Ռոբերտ Քոչարյանից բացի, և ընկալվում էր նրա ժառանգորդի կարգավիճակում` հետագայում նա ամեն կերպ Հոկտեմբերի 27-ի հարցում փորձել է սահմանազատվել Ռոբերտ Քոչարյանից: Օրինակ` վերջինիս նկատմամբ բացահայտ անվստահություն կա Վազգեն Սարգսյանի ընտանիքում, իսկ Սերժ Սարգսյանին հաջողվեց Սպարապետի ընտանիքի հետ պահպանել գոնե քաղաքավարական շփումները: Իսկ իր նախագահության մեկնարկին Սերժ Սարգսյանի հրամանագրով կալանքից ազատ արձակվեց Սպարապետի կրտսեր եղբայրը` Արմեն Սարգսյանը, որը հինգ տարուց ավելի ազատազրկման մեջ էր Հանրային հեռուստաընկերության ղեկավար Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպման մեղադրանքով: Սերժ Սարգսյանի այս քայլը բացահայտ ժեստ էր Վազգեն Սարգսյանի ընտանիքին ու ցուցադրական դեմարշ Ռոբերտ Քոչարյանին, ինչի հետևանքով Հայաստանի գործող նախագահն առնվազն Հոկտեմբերի 27-ի հարցում ցանկանում էր ձերբազատվել Քոչարյանի տխուր ժառանգությունից:

Մարդկային, բարոյական հարթության վրա Սերժ Սարգսյանին գուցե հաջողվել է գծել այդ սահմանն իր և Ռոբերտ Քոչարյանի միջև, մանավանդ, որ գործող նախագահի շրջապատում ազդեցիկ դիրքեր ունեն Վազգեն Սարգսյանի որոշ մերձավորներ, մասնավորապես` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Սակայն Սերժ Սարգսյանի քաղաքական քայլերը կիսատ են, ոչ ամբողջական: Ստացվում է` Հոկտեմբերի 27-ը ամայացրեց Հայաստանի քաղաքական համակարգը` ազատելով Սերժ Սարգսյանի ճանապարհը դեպի իշխանության օլիմպոս: Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում մի քանի նշանային քայլով իրեն սահմանազատել է Ռոբերտ Քոչարյանից, սակայն դա ավելի շատ արտաքին տպավորություն է, քան` քաղաքականության բովանդակային փոփոխություն, որովհետև Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակում Հոկտեմբերի 27-ի հիմնական հետևանքը` ռուսական գաղութացումը, ավելի խորացել է, ավելին` հետևանքների առումով վերացված չէ երկու իշխանություններին կամրջող արյունոտ Մարտի 1-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում