Wednesday, 07 06 2023
Պետք է գրել զինգրքույկներում. Անդրանիկ Քոչարյանը` 44-օրյային ՆԳՆ ծառայողների մասնակցության մասին
13:40
Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո 7 մարդ անհետ կորել է, 1 գյուղ անցել է ջրի տակ
Ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում խաղաղապահները չերևան.Արցախի ՄԻՊ
Հարկային բնույթի հանցագործություններն ու մաքսանենգության դեպքերը կքննի Քննչական կոմիտեն
13:30
Գերմանական ThyssenKrupp-ը կարող է Հնդկաստանին վեց սուզանավ մատակարարել
13:20
ԵՄ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում ընդդեմ Ռուսաստանի
13:10
Գերմանիան պատրաստ է սուզանավեր վաճառել Հնդկաստանին
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Շվեդիայի ազգային օրվան նվիրված միջոցառմանը
Նոր հնարավորություն ՓՄՁ-ներին. ՍՊԸ-ները կկարողանան շահույթը բաշխել եռամսյակը մեկ
Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս. ՀԲ զեկույց
Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են BMW-ն ու VAZ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հոկտեմբերի 27, մարտի 1 կազմակերպել է ՌԴ-ն, բայց արդյո՞ք այսօր այդ ռեսուրսն առկա է
12:40
Կախովկայի ՀԷԿ-ի պատնեշի ոչնչացումը բարելավել է ռուսական զորքերի դիրքերը
Հայաստանն ու Չինաստանը կխորացնեն համագործակցությունը առողջապահության ոլորտում
Հիմա տուգանելո՞ւ եք մուգ ապակիների համար, թե՞ ոչ
Գրքի կազմի մեջ թմրանյութ են լցրել և փորձել արտահանել Հայաստանից
4 տարի անցել է, եթե կարևոր էր Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչու՞ եք հիմա բերել
ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի
Որքան է գնահատվում Հայաստանի հավաքականն այսօր․ Թարմացված ցուցակ
12:10
Նավթի գները նվազել են. 06-06-23
Լուրերի օրվա թողարկում 12:00
Բաքուն հրաժարվում է ու կոշտացնում, ի՞նչ է ասում Վաշինգտոնը
Ղազախստանը վավերացրել է ԵԱՏՄ-ում վարկային պատմությունների փոխանակման պայմանագիրը
Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում
Սահմանին երեկ կրակոցներ են եղել, հիմա հարաբերական կայուն է. Պաշտպանության փոխնախարար
Հեղուկ գազի գինը – Հունիս 7, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 7, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 7, 2023
Փաշինյանը մեկնեց ՌԴ

Վերջին երեք ամիսներին լրագրողների իրավունքների խախտման դեպքերը նվազել են. ԽԱՊԿ-ը ներկայացրել է վերջին զեկույցը

Լրագրողների հանդեպ ճնշումների դեպքերը վերջին երեք ամիսների ընթացքում նվազել են, սակայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դրանց առկայությունը, այնուամենայնիվ, մտահոգիչ է համարում: Ներկայացնելով ԽԱՊԿ 2017 թվականի  երրորդ եռամսյակի տվյալները Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին՝ նա նշեց, որ վերջին երեք ամիսները համեմատաբար ավելի հանգիստ են եղել:

«Հիմնականում հետընտրական ժամանակահատվածն էր,  երբ կարծես հասարակական-քաղաքական լարվածություն չէր նկատվում, բայց ցավոք նույնիսկ այս ժամանակահատվածում տեղի են ունենում շատ ցավալի իրադարձություններ՝ կապված լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության, գործունեության խոչընդոտման հետ: Այս եռամսյակում եւս  արձանագրեցինք ֆիզիկական բռնության 2, օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման  16 դեպք եւ տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման 39 փաստ»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ բոլոր ցուցանիշները միասին ավելի փոքր թիվ են կազմում, քան նախորդ եռամսյակում՝ 72-ից հասնելով 57-ի:

Նա նկատեց, որ թեպետ ճնշումների թիվը զգալիորեն նվազել է, սակայն տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման դեպքերն ավելացել են, ինչը վկայում է այն մասին, որ այդ հարցում լուրջ խնդիրներ կան:

«Ֆիզիկական բռնությունները 5-ից նվազել են 2-ի, մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը՝ 57-ից 16-ի, սակայն տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման դեպքերն աճել են մոտ չորս անգամ»,-ընդգծեց ԽԱՊԿ նախագահը՝ որպես նման ցուցանիշների հիմնական պատճառ առանձնացնելով իրավապահ, դատական մարմինների ոչ համարժեք գործողություններն ու վճիռները տեղի ունեցած միջադեպերին:

«Այստեղ մենք պետք է հիշատակենք, թե ինչ խախտումներ արձանագրեցինք խորհրդարանական ընտրությունների եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ. տարատեսակ ճնշումների ավելի քան 20 դեպք, որոնցից միայն 6-ի առնչությամբ հարուցվեցին քրեական գործեր, 4-ն էլ կարճվեցին:  Մեր գնահատմամբ՝ սա կանաչ լույս է վառում այն անձանց համար, ովքեր հանգիստ կարող են խոչընդոտել լրագրողների աշխատանքը եւ թույլ չտալ մասնագիտական պարտականությունների կատարումը»,-ասաց կոմիտեի նախագահը:

Նա տեղեկացրեց, որ կոմիտեն իր ուշադրության կենտրոնում է պահել նաեւ  երկու կարեւորագույն քրեական գործեր՝ կապված 2016 թվականի հուլիսյան իրադարձություների, ինչպես  «Էլեկտրիկ Երեւան»-ի հետ:

«Փաստորեն, երկու տարվա նախաքննությամբ  «Էլեկտրիկ Երեւան»-ի գործով կա 4 մեղադրյալ, իսկ հուլիսյան դեպքերի առնչությամբ 9 մեղադրանք է առաջադրվել: Նախորդ եռամսյակի ընթացքում այդ գործերում որեւէ նոր բան չի եղել, ինչը բավականին մտահոգիչ է»,-ասաց Աշոտ Մելիքյանը եւ հավելեց, որ հետեւել են նաեւ  օրենսդրական դաշտում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ տեղեկատվության ազատության մասին նոր օրենքի նախագծին, որտեղ նրա դիտարկմամբ՝ կան մոտեցումներ, որոնք  անհամատեղելի են խոսքի ազատության գաղափարի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում