Tuesday, 23 04 2024
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը

Իրան-Ռուսաստան-Թուրքիա տարածաշրջանային առանցքը՝ Մերձավոր Արևելքի նոր ռազմավարական իրողություն. Douran

Ինչպես կարծում է մի հեղինակավոր վերլուծական կայք՝ Մերձավոր Արևելքում Իրանի, Ռուսաստանի և Թորքիայի կոալիցիայի ձևավորումը նշանակում է տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների լիակատար գերակայության վերջ: Այս մասին գրում է իրանական Khorasan պարբերականը՝ վկայակոչելով Douran վերլուծական կայքին:

Վերլուծաբանների շրջանում հայտնի Douran կայքն ուշադրությունը կենտրոնացնում է այդ կոալիցիայի ձևավորման և ԱՄՆ-ից տարածաշրջանի մյուս երկրների աստիճանական հեռացման վրա: Մերձավոր Արևելքում ուժերի աշխարհաքաղաքական դասավորությունը զգալիորեն փոխվում է, իսկ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և այդ կոալիցիային հարած Չինաստանը կայունորեն ամրապնդում են իրենց դիրքերը տարածաշրջանում, մինչ ԱՄՆ կայուն կերպով կորցնում է դրանք:

Արևմուտքի գերակայությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում դարձավ ոչ միայն ամոթալի էջ տարածաշրջանի վերջին պատմության մեջ, այլև թափվեց դրա մշտական անկայունության և անվեջ ռազմական հակամարտություննրի շարքի առաջացման մեջ: Իրան-Ռուսաստան-Թուրքիա ռազմավարական «եռանկյունու» ձևավորման հետ իրերի նման դրությունը փոխվում է:

Մյուս կողմից, Douran-ի կայքում հրապարակված հոդվածում ընդգծվում է Ռուսաստան Սաուդյան Արաբիայի թագավորի այցի նշանակությունը: Հզոր մերձավորարևելյան միապետի՝ պատմության մեջ առաջին այցը Մոսկվա ոչ միայն ռևերանս է Ռուսաստանի կողմը, Մերձավոր Արևելքում պարզապես նրա աճող դերի ճանաչում չէ: Մոսկվայի համար դրական նախադեպ է, երբ Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից հետո Եգիպտոսը և Լիբիան նույնպես կցանկանան Ռուսաստանին ճանաչել իրենց ռազմավարական գործընկերը:

Համապատասխանաբար, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի այցը Մոսկվա կարող է ոչ միայն բերել ձեռնտու բազմամիլիարդանոց պայմանագրերի և առևտրատնտեսական համաձայնագրերի կնքման, այլև դառնալ լիովին իրական առաջին քայլը դեպի Սաուդյան Արաբիայի՝ որպես ՕՊԵԿ-ի առաջատար երկիր, և Ռուսաստանի միջև լիովին նոր ռազմական և աշխարհաքաղաքական միության ստեղծում:

Այդ ենթադրյալ դաշինքը ոչ միայն ուժեղ կազդի տարածաշրջանում Արևմուտքի շահերի վրա, այլև մեծ ազդեցություն կունենա ՕՊԵԿ-ի վրա կամ ընդհանրապես կփոխի այդ կազմակերպության դերը ժամանակակից աշխարհում:

Բացի դրանից՝ շատերի համար անսպասելի Մոսկվայի և Սաուդյան Արաբիայի այդ շփումները ցույց են տալիս, որ Պուտինը ևս հաշվի է առնում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հիմնարար փոփոխությունները:

Կայքը եզրակացնում է՝ ներկայումս տարածաշրջանում ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցները, այսինքն՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Թուրքիան և նույնիսկ ԱՄԷ-ն, գնալով ավելի շատ են դրսևորում հակում զարգացնելու ինչպես ռազմական, այնպես էլ՝ տնտեսական կապերը Մոսկվայի հետ, որն առայժմ իր հիմնական դաշնակից տարածաշրջանում Իրանին է համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում