«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում հունիսի 6-ից բոլոր օգտատերերի համար արդեն հասանելի է տեսակապի ծառայությունը: Տեսակապի ծառայությունն այս սոցիալական ցանցում հայտնվել էր դեռ 2010 թ. դեկտեմբերին, սակայն այն հասանելի էր օգտատերերի միայն 10%-ին:
Հայտնի է, որ 2010 թ. դեկտեմբերից մինչև 2011 թ. ապրիլ հնարավոր է եղել կատարել տեսակապի մոտ երեք միլիոն զանգ: Նախատեսվում էր, որ այս ծառայությունը կաշխատի դեռ թեստային ռեժիմով և վերջնական շահագործման կհանձնվի 2011 թ. ամռանը:
Զանգել հնարավոր է այն մարդկանց, ովքեր գրանցված են «Օդնոկլասնիկի»-ում և գտվում են օնլայն: Քաղաքային, բջջային, ինչպես նաև Skype-ի համարներին զանգեր կատարել հնարավոր չէ: