ՀԲԸՄ ցուցահանդեսային սրահում տեղի է ունեցել «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» պոստերային արվեստի ցուցահանդեսի բացումը: «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» մեկ տարի տևողությամբ ծրագիր է, որը իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Պոստերային արվեստի մրցույթին մասնակցել են Հայաստանից և աշխարհից 75 արվեստագետներ, որոնցից 35-ը ընտրվել են մասնակցելու ցուցահանդեսին:
Ցուցահանդեսին մասնակցում էին նաև ԵՄ և ԱՄՆ դեսպանները: