Իրանում մշակվում է ռադիոլոկացիոն համակարգ, որը կարող է ցածր թռչող օբյեկտներ հայտնաբերել 3000 կմ շառավղով,- հաղորդում են իրանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Իրանի բրիգադի գեներալ Ահմադ Միկանիին:
Բոլոր կատարելագործված ռադիոլոկացիոն համակարգերը կարտադրվեն Իրանում: Բացի այդ, զինված ուժերը կատարելագործում են հակահրթիռային պաշտպանության համակարգերը:
Միկանին պատմել է, որ Իրանն ավարտել է ՀՀՊ համակարգի նախագծումը, որը կարող է մեծ հեռահարության հրթիռներ կասեցնել: Իրանի զինվորականները մտադիր են նաև կրկնակի ավելացնել «Մերսադ» ՀՀՊ համակարգի գործողության շառավիղը, որը կարող է ցածր թռչող օբյեկտներ հայտնաբերել: