Wednesday, 24 04 2024
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
Լուրերի օրվա թողարկում 14։00

Սերժ Սարգսյանը խնամակալության տակ է առնում Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի արդարադատության համակարգը ըստ երևույթին խնամակալության տակ է վերցրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին: Այլ կերպ դժվար է հասկանալ այն, որ դատարանները իրար հետևից բավարարում են Քոչարյանների միլիոնավոր դրամների հայցերը ընդդեմ ընդդիմադիր լրատվամիջոցների հրապարակումների: Միայն թե դատարանները այդ խնամակալությունն իրականացնում են հենց լրատվամիջոցների հաշվին:

Մասնավորապես, այսօր Կենտրոն-Նորք Մարաշ համայնքների Ընդհանուր իրավասության դատարանը վճիռ կայացրեց մասնակի բավարարել Քոչարյանների հայցն ընդդեմ մեր օրաթերթի, պարտադրելով, որ 3 միլիոն դրամ վճարենք Քոչարյաններին` բարոյական վնասի փոխհատուցման համար: Դատարանը կիսեց նրանց պահանջը` 6 միլիոն դրամը, անհիմն համարելով փաստաբանական ծառայությունների համար պահանջված գումարը: Այլ կերպ ասած, այսօր դատարանում ըստ էության հաստատվեց, որ երկրում դեռ առնվազն կիսով չափ իշխողը Ռոբերտ Քոչարյանն է, այլապես հազիվ թե այլ կերպ հնարավոր լինի բացատրել այն արշավի շարունակությունը, որ դատարանների միջոցով իրականացնում են քոչարյանները ընդդիմադիր մամուլի դեմ:

Երբ դատարանն ընթացիկ տարվա մայիսի 5-ին վճիռ հրապարակելու փոխարեն անսպասելիորեն որոշում կայացրեց դատաքննության շարունակության մասին, թվաց, թե երկրում իշխանության որդեգրած նոր ոճը ազդեցություն ունի նաև դատարանների վրա, այդ կառույցները որոշակիորեն հավելյալ միջամտություններից ազատելու առումով: Սակայն, ինչպես երևում է Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել Ռոբետ Քոչարյանի ազդեցությունից: Կամ էլ պարզապես չի ուզում, գոնե մամուլի հետապնդումների մասով, այսպես ասած Քոչարյանի ձեռքերով շագանակներ հանելով կրակից և Քոչարյանի միջոցով հարվածներ հասցնելով ընդդիմադիր մամուլին: Այստեղ իհարկե խնդիրը ավելի գլոբալ է, քան զուտ մամուլի հանդեպ կիրառվող ֆինանսական մամլիչը:

Այստեղ իշխանության խնդիր է, Հայաստանում առկա իրավիճակի, սկսված այսպես ասած հանդուրժողական տրանսֆորմացիաների խնդիր: Ի վերջո պետությունն իսկապես ծանրագույն իրավիճակում է և անհրաժեշտ են բեկումնային փոփոխություններ, և առաջին հերթին հենց անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ, առաջին հերթին ազատ խոսքի, օրենքի, իրավունքի ապահովման ուղղությամբ: Իսկ այդ ամենը կասկածի տակ է առնվում հենց այդօրինակ իրողություններով, որոնք վկայում են երկրում կամ երկիշխանության, կամ երկդիմի իշխանության մասին, ինչը մեծ հաշվով երկու դեպքում էլ հակասում է թե պետության շահի, թե ընդհանրապես այն բարեփոխումների քաղաքականությանը, որին իբր ձեռնմուխ է եղել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Ընդ որում, այստեղ կասկածի տակ ոչ թե բարեփոխումներն են, այլ նախ և առաջ հենց իշխանությունը` Սերժ Սարգսյանի իշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում