Երեկ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի օդանավով Հայաստան է տեղափոխել 42-ամյա Անդրանիկ Կ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վերջինս 2004 թ. ապրիլի 17-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի (Բռնաբարություն) 1-ին մասի մեղադրանքով:
Դատարանն արդեն ընտրել է Անդրանիկ Կ-ի խափանման միջոցը` կալանք: