Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ադրբեջանը հույս ունի, որ ՌԴ-ն կազդի Հայաստանի վրա ԼՂ հարցում, բայց նման գործարք չի կայանա. Կոնստանտին Զատուլին

Եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմամբ և գիտակցում է, որ դա լավ բանի չի բերի, դա, իհարկե, շատ լավ ազդանշան է: Ամբողջ հարցն այն է, թե կարելի՞ է արդյոք վստահել Ադրբեջանի այդ հավաստիացմանը, կամ որքանո՞վ են հաստատուն նման տրամադրությունները Ադրբեջանում, որովհետև հենց Ադրբեջանն է մշտապես դիմել ռազմական ուժի կիրառմանը և փորձել փոխել ստատուս քվոն շփման գծում ռազմական ճանապարհով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով Ժնևում հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին և մեկնաբանելով մասնավորապես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը բանակցությունների վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը բանակցություններից անմիջապես հետո Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնելով, որ կողմերը բանակցությունների ընթացքում որևէ պայմանավորվածության չեն հասել հիմնախնդրի տարբերակների մասին, բայց պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունը շփման գծում թուլացնելու համար, որպեսզի առաջնագծում չլինեն զոհեր:

«Պետք է ասեմ՝ և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի»,- ավելացրել էր Հայաստանի նախագահը:

Այս հայտարարությունը փոքր-ինչ տարօրինակ չի՞ հնչում: Չէ՞ որ սա նույն Ադրբեջանն է, որը սանձազերծեց 2016 թ. ապրիլյան ագրեսիան, և որի քաղաքականության ու ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկը մշտապես եղել է ռազմական ուժի և սպառնալիքի կիրառումը, լարվածության աճ հրահրելն ու սադրանքներ կազմակերպելը հակամարտող զորքերի շփման գծում: Ի՞նչն է պատճառը, որ այժմ Ադրբեջանը «շահագրգռված է թուլացնելու լարվածությունը»:

Անդրադառնալով հարցին՝ Կոնստանտին Զատուլինը շեշտում է, որ ամբողջ հարցը վստահությունն է, թե որքանով ադրբեջանական կողմը հավատարիմ կմնա իր խոստմանը: Բայց մյուս կողմից՝ Ադրբեջանի պահվածքը Ժնևում և նաև համեմատաբար խաղաղ վիճակը վերջին ամիսներին շփման գծում ցույց են տալիս, որ Ադրբեջանը աջակցություն չի զգում իր ռազմական նախաձեռնություններում:

«Նշանակում է՝ Ադրբեջանը չի ստանում աջակցություն այն հարցում, որ փորձի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Այս իմաստով Ադրբեջանի նախագահի դիմումը ԱՄՆ նախագահին, կարծում եմ, ևս արդյունք չտվեց, որովհետև Միացյալ Նահանգները ցանկություն չունի Ղարաբաղյան հարցում հանդես գալ Ադրբեջանի կողմից»,- նշեց Զատուլինը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից մյուսին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Պետդումայի ԱՊՀ-ի ու եվրասիական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը համոզված է, որ Ռուսաստանը գործարքի չի գնա Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական շահերի հաշվին: Այս համատեքստում քաղաքագետը մեկնաբանեց Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությունը, թե Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցումը կախված է Հայաստանի որոշումից:

Հարցի առնչությամբ Զատուլինը նշեց հետևյալը. «Խոսակցությունները Եվրասիական միությանը Ադրբեջանի միանալու հնարավորության մասին վաղուց կան, և իսկապես, Ադրբեջանը չի ուզում այդ որոշումը կայացնել՝ առանց նրա, որ իրեն ընդառաջ չգնան Ղարաբաղյան հարցում, բայց քանի որ Ղարաբաղյան հարցը շոշափում է Եվրասիական միության գործող անդամ Հայաստանի շահերը, ապա, բնականաբար, նմանատիպ գործարք չի կայանա: Այս տեսանկյունից Ղարաբաղի հարցն իրականում զսպող գործոն է Ադրբեջանի՝ Եվրասիական միությանը անդամակցելու հարցում: Ադրբեջանը կարծում է, որ Ռուսաստանը շահագրգռված է դրանում, և հույս ունի, որ Ռուսաստանը, շահագրգռված լինելով Ադրբեջանի անդամակցությամբ, ճնշում կգործադրի կամ կազդի Հայաստանի վրա: Ռուսաստանը, իսկապես հետաքրքրված լինելով Եվրասիական միության ընդլայնմամբ, հնարավոր չի համարում Ղարաբաղյան հարցում Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելը՝ հասկանալով, թե որքան կարևոր հարց է դա Հայաստանի համար: Ռուսաստանը հանդես է գալիս այս հիմնախնդրի կարգավորման օգտին, բայց չի պարտադրի Հայաստանին ինչ-որ սպեկուլյանտական պայմաններ, որոնք առաջադրում է Ադրբեջանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում