Грузия Online-ի փոխանցմամբ, վրաց իրավապահները կանխել են հերթական ահաբեկչական փորձը։ Ահաբեկչություն կազմակերպելու փորձի համար Մցխեթի շրջանում ձերբակալվել է Բադրի Գոգիաշվիլին։ Նրա մոտ հայտնաբերվել է պայթուցիկ, ինչը վնասազերծվել է ոստիկանության կողմից։
Ձերբակալվածը պատմել է, որ Ախալգորիում տեղակայված օկուպացիոն զորքերի պետի տեղակալ Ալեքսեյ Սոկոլովը և Ախալգորիի ոստիկանապետ Վլադիմիր Պուխաևն իրեն հանձնարարել են Թբիլիսիում գտնել այնպիսի շինություններ, որոնց վրա տեղակայված կլինի որևէ միջազգային կազմակերպության, ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի դրոշը։
Գոգիաշվիլիի ներկայացրած շինությունների ցանկից վերոնշյալ անձանց ընտրությունը կանգ է առել Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի վրա։ Նրանք 2000 ամերիկյան դոլար և պայթուցիկ են տվել Գոգիաշվիլիին՝ պահանջելով պայթեցնել Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը։
Տարվում է հետաքննություն՝ դեպքի մանրամասների բացահայտման համար։