Allboxing-ի հաղորդմամբ, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը փոքր ուղևորատար ինքնաթիռ է ձեռք բերել` այն կոչելով AEROKING։ Օդանավի ծառայություններից օգտվել ցանկացողներին առաջարկվում է 699 եվրո արժողությամբ փաթեթը, որը ներառում է ինքնաթիռի տոմսը դեպի Հելսինկի` հետադարձով, նոյեմբերի 27-ին Հելսինկիում Կարլ Ֆրոչի հետ իր մենամարտի տոմսը, սենյակ՝ Radisson հյուրանոցում և հանդիպում՝ Արթուր Աբրահամի հետ: