Friday, 19 04 2024
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ

Ադրբեջանահայ փախստականությունն առանցքային նշանակություն ունի. Մարիամ Ավագյան

Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարն արդեն գործում է մոտ ութ ամիս։

«Մինչ այդ Հայաստանում եղել են փախստականների 40-ի չափ կազմակերպություններ, հայրենակցական միություններ, որոնք ի սկզբանե խնդիր են ունեցել զբաղվել ադրբեջանահայության պահանջներով, իրավունքներով, սակայն առանձին-առանձին, բնականաբար, մեծ հաջողությունների չեն հասել»,- այսօր Հայազն երիտասարդական միաբանության հետ հանդիպման ընթացքում նշեց Արա Ծատուրյանը, ով ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի նախագահության անդամներից է։

Արա Ծատուրյանն ասաց, որ նկատի ունենալով այդ հանգամանքը, իրենք նախևառաջ նպատակ էին դրել համախմբել բոլոր այդ ուժերին և պայքարել մեկ միասնական ճակատով, փախստականների խնդիրներին, պահանջներին, իրավունքներին տալ քաղաքական տեսք, դրանք ներկայացնել միջազգային կառույցներին։

Նա նշեց, որ դիմել են նաև Հայաստանի քաղաքական կուսակցություններին, մի շարք պաշտոնյաների՝ աջակցություն ստանալու ակնկալիքով, սակայն նրանցից շատերի խոստումներն ու ծրագրերն այդպես էլ մինչ օրս իրականություն չեն դարձել։

Համագումարի մյուս ներկայացուցիչը՝ Մարիամ Ավագյանը, խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի տարածքում իրականացված հայերի բնաջնջման մասին, նախ նշեց.

«Այս ամենի կուլմինացիան 88 թվականն էր, Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերը, երբ ակամայից Ադրբեջան պետության տարածքում հայտնված բնիկ հայությունը փաստի առաջ կանգնեց, որ պետք է տեղահան լինի, և Ադրբեջանն ի վերջո ձերբազատվեց հայկական գործոնից»։

Մարիամ Ավագյանը կարծում է, որ Հայաստանում հայտնվելով՝ որոշակիորեն լուծվեցին փախստականների սոցիալ-տնտեսական հարցերը, բնակության խնդիրը, մնացած առումներով ոտնահարվեցին նրանց իրավունքները։ Ըստ նրա` հատկապես միջազգային կառույցները տրամադրված էին այնպես, որպեսզի հայ փախստականին մեկուսացնեն, չտան որևէ մարդկային կարգավիճակ։

«Մեր իշխանություններն էլ են այս ամենին տեղի տվել. հարցը հասցրել են նրան, որ հայ փախստականությունը ընդհանրապես բանակցային գործընթացներից դուրս է մնացել և որպես քաղաքական ուժ չի գործում»։

Մարիամ Ավագյանը պատահական չի համարում, որ երբ ՄԱԿ-ի փախստականների հարցով գլխավոր հանձնակատարը վերջերս եկավ Հայաստան, Սերժ Սարգսյանը, «ստիպված կամ համամիտ էր, գոհունակությամբ հայտարարեց, որ Հայաստանը երբեք փախստականների հարցը չի քաղաքականացրել»։

«Միջազգային կազմակերպությունները շատ լավ հասկանում են, որ քաղաքականացված, կազմավորված, ձևավորված ադրբեջանահայ փախստականությունը կունենա առանցքային նշանակություն հատկապես արցախյան հարցի լուծման առումով, «և որպեսզի կարողանա թրքահաճ քաղաքականություն վարի, ամեն ինչ անում է, որ հայ փախստականությունը որպես քաղաքական գործոն, սուբյեկտ չձևավորվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում