Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Ով է սպառնում Դոն Պիպոյի մահափորձի գործով մեղադրյալին

Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) մահափորձի գործով սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորվեց Արկադի Քոչինյանը, որի կյանքին վտանգ է սպառնում։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը։ Քոչինյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ նշելով, որ իրենք ահազանգ են ստացել այն մասին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Արկադի Քոչինյանը ՔԿՀ-ի առավել ապահով մասից տեղափոխվել է այլ մաս, որտեղ նրա կյանքին և առողջությանը լուրջ վտանգ է սպառնում: Այսինքն՝ մենախցից նրան տեղափոխել էին ընդհանուր խուց։ Քոչինյանը դրանից հետո հացադուլ էր հայտարարել, որպեսզի իրեն տեղափոխեն հետ, բայց ապարդյուն։

Արմինե Ֆանյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը հացադուլը դադարեցրել է, բայց չասաց, թե ինչով է պայմանավորված իր պաշտպանյալի կյանքին սպառնացող վտանգը, ով է սպառնում նրան։ «Պաշտպանյալս թույլ չի տալիս որևէ տեղեկություն տրամադրել լրատվամիջոցներին՝ իր և քրեական գործի հետ կապված։ Այդ իսկ պատճառով ես կաշկանդված եմ տեղեկություններ տրամադրել։ Նա ինձ թույլ չի տալիս խոսել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հիմա ինքը քայլեր է ձեռնարկում, որպեսզի Քոչինյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխեն ԱԱՇ մեկուսարան՝ «Կենտրոն» ՔԿՀ։ «Ես այս պահին բոլոր միջոցները ձեռնարկում եմ, որպեսզի նրան տեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ։ Չգիտեմ՝ որքանով կհաջողվի, բայց ես աշխատում եմ։ Ես գտնում եմ, որ Քոչինյանը պետք է ԱԱԾ մեկուսարանում լինի։ Այդպես իր համար ավելի անվտանգ կլինի»,- ասաց տիկին Ֆանյանը։

Մեր դիտարկմանը, թե հնարավոր է Դոն Պիպոն կամ իր կողմնակիցներն են սպառնում Քոչինյանին, փաստաբանը պատասխանեց․ «Չեմ կարող պատասխանել ձեր հարցերին։ Պաշտպանյալս չի ցանկանում, որ ես խոսեմ այդ թեմայից առհասարակ»։

Փաստաբանը հրաժարվեց տեղեկություններ հայտնել նաև քրեական գործի քննության ընթացքից՝ հայտարարելով, որ նախաքննական գաղտնիքի հրապարակման հետևանքների մասին ինքը նախազգուշացվել է, և մինչ նախաքննության ավարտը նախաքննության ընթացքի մասին որևէ տեղեկություն հրապարակել չի կարող։ «Նախաքննությունը հենց ավարտվի, հատուկ հարցազրույց կտամ նախաքննության ընթացքի, փորձաքննությունների մասին։ Իսկ այս պահին չեմ կարող խոսել»,- ասաց Ֆանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը Էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար 4 անձի, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ– ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն, և 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք պահելը, կրե­լը։ Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ սպանության նախապատրաստության հե­տևում կանգնած է օրենքով գող Արտյոմ Հարությունյանը՝ Արտյոմ Կանևսկոն։

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Եթե Արկադի Քոչինյանը սպանվի, կամ ինքնասպանվի, կամ կատարի նման փորձ, կամ ինքնավնասում, ապա ամբողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունը»,- իր հայտարարության մեջ նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում