Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ի՞նչ հարցեր են քննարկում Սարգսյանն ու Ալիևը Ժնևում

Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:Հանդիպումից հետո նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Թե կոնկրետ ի՞նչ օրակարգ ունի նախագահական գագաթնաժողովը, կամ կոնկրետ ո՞ր հարցերի շուրջ են համանախագահների միջնորդությամբ բանակցում հակամարտող երկու երկրների ղեկավարները՝ առայժմ հստակ չէ: Կարելի է միայն որոշ ենթադրություններ անել՝ հիմնվելով հանդիպմանը նախորդած զարգացումների, կողմերի հնչեցրած հայտարարությունների վրա: Գլխավոր հարցերից մեկն այս իմաստով հետևյալն է՝ Ժնևի բարձր մակարդակի բանակցությունների հիմնական թեման լինելու է հակամարտության գոտում կայունության պահպանումը ու զինադադարի ամրապնդումը և այս նպատակով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված հայտնի պայմանավորվածությունների կատարո՞ւմը, թե՞ կողմերը միջնորդների առաջարկով կարող են նաև անցում կատարել հիմնախնդրի հանգուցալուծման տարրերի կամ կարգավորման ինչ-որ տարբերակների քննարկմանը:

 Արարողակարգային հանդիպում

Խոսելով Սարգսյան-Ալիև հանդիպման մասին՝ Մոսկվայի Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պետք չէ լուրջ ակնկալիքներ ունենալ նախագահների բանակցություններից կամ սպասել, որ այն լուրջ արդյունքներ կտա:

«Գլխավորն այն է, որ այդ հանդիպումը կկայանա: Կարծում եմ՝ հակամարտության գոտում լարվածության մշտական աճի պայմաններում նախագահների հանդիպման փաստն իսկ կարելի է համարել ձեռքբերում, և պետք չէ սպասել, թե ինչ-որ առաջընթաց կլինի Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում: Ամենայն հավանականությամբ սա պարզապես արարողակարգային հանդիպում է, որը կոչված է ցուցադրելու, թե բանակցային գործընթացը շարունակվում է: Պետք չէ սին հույսեր տածել: Բանակցող կողմերը փորձելու են պարզապես ցույց տալ, որ լարվածության աճի, ռազմատենչության վերջին փուլը փոխարինվում է լարվածության թուլացման փուլով: Այս տեսանկյունից առավել հետաքրքիր է շփման գծում մշտադիտարկման համակարգի ներդրման հարցը: Եթե իսկապես ճիշտ է այն տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստ է դրան մասնակցել, և եթե հաջողվի Ադրբեջանի կողմից համապատասխան տեխնիկական միջոցներ ներդնել, ապա դա կլինի իրական առաջընթաց իրավիճակի կայունացման կամ գոնե նոր ռազմական գործողությունների կանխարգելման ուղղությամբ: Սա առավելագույն արդյունքն է, որին կարելի է այսօր հասնել, իսկ դրանից հետո արդեն կստեղծվեն բարենպաստ պայմաններ, և արդեն կարող է խոսք լինել հակամարտության կարգավորման մոդելների մասին»,- մեկնաբանեց ռուսաստանցի փորձագետը:

 Ադրբեջանին անկյուն են քշել. կորցնում ենք հնարավորությունը

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարևոր հարցերից մեկը համարում է այն, որ Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես որևէ բացատրություն չի տվել, թե ո՞րն է նախագահների հանդիպմանը մասնակցելու հայկական կողմի նպատակը, թեև Հայաստանի նախագահի գրասենյակից Ադրբեջանի նախագահի հայտարարությանը պատասխանեցին (առավել մանրամասն տե՛ս հետևյալ հղումով), որ «բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որևէ կերպ չի նշանակում մեր դիրքորոշման փոփոխություն ԼՂ կարգավորման հարցում կամ հետքայլ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման հրամայականից»:

«Շատերն այն մտքին են, որ Ալիևը ճիշտ է ասում, որովհետև եթե Ադրբեջանը նախագահի մակարդակով նման բան է ասում («բանակցային գործընթացը վերականգնվել է առանց որևէ նախապայմանի», և «բանակցությունները խափանելու Հայաստանի փորձերը ձախողվեցին»,- խմբ.), այդ դեպքում ինչպե՞ս կարելի էր գնալ այդ հանդիպմանը: Այդ մարդիկ չեն պատասխանում հարցերին: Պաշտոնյաները պիտի պարզ ու հստակ պատասխանեն: Չեն պատասխանում, և իսկապես մոտ մեկ ամիս լռում էին՝ կապված այդ մեխանիզմների թեմայի հետ: Եթե Մինսկի խումբը չի խոսում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին, դա իրենց գործն է, բայց եթե Հայաստանն է լռում, դա արդեն տարօրինակ է: Բնական է՝ կասկածներ կային, որ Հայաստանին բացատրել են, մերոնք էլ շատ հանգիստ համոզվել են: Իսկ ի՞նչ է պետք Ալիևին: Ալիևին ընդհանրապես բանակցություններ պետք չեն: Նա ուզում է հանդիպել, որպեսզի հետո ամբողջ աշխարհին ասի՝ տեսա՞ք, թե ոնց ստիպեցի՝ գան հանդիպման: Նրան ընդամենը պետք է մտնել այդ սենյակը, դուրս գալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Փորձագետի խոսքով՝ խնդիրն այն է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, չունի «բանակցային ստրատեգիա», այսինքն՝ հստակ ձևակերպված չէ, թե ո՞րն է բանակցություններին մասնակցելու մեր նպատակը, և ի՞նչ խնդիրներ ենք դրանով լուծում: Պաշտոնյաներն ընդամենը կրկնում են հայտնի ձևակերպումները, որ «խաղաղ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է», կամ «Հայաստանը Մինսկի խմբի եռանախագահող երկրների հետ միասին խոսում է նույն լեզվով»:

«Սա խնդրի կարգավորման հետ բացարձակապես որևէ կապ չունեցող դիրքորոշում է, և ելնելով այդ դիրքորոշումից՝ որոշումներ են ընդունում: Իրականում ֆունդամենտալ կորուստներ ենք ունենում: Ադրբեջանը քշված էր անկյուն: Ամբողջ միջազգային հանրությունը պարտադրել էր նրան լրջագույն բան, որ նա անի, և դա ուժեղացրել է Հայաստանի դիրքերը, շա՜տ ուժեղացրել: Հայաստանն ընդհանրապես կարող է չընդունել կարգավորման որևէ նախագիծ, ասել՝ սա է պայմանը, որովհետև կարգավորման նախագիծը խաղա՛ղ կարգավորմանն է վերաբերում: Եթե Ադրբեջանը չի գնում բանակցությունների համար խաղաղ պայմաններ ստեղծելու և իր հանձնառությունը խաղաղ կարգավորմանը ցույց տալու քայլերի, ապա որևէ իմաստ չկա խոսելու կարգավորման մասին: Մադրիդյան սկզբունքների հիմնական պայմանը դա է՝ եթե կողմերն ընդունում են հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու պայմանը, կարելի է այդպես լուծել: Եթե չեն ընդունում, այդ առաջարկները գոյություն չունեն»:

 Ռեգիոնալ և աշխարհաքաղաքական համատեքստը

ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանն ամբողջ այս խոսակցության համատեքստում առանձնացնում է ևս մի կարևոր հանգամանք, որն առնչվում է ղարաբաղյան գործընթացի արտաքին կամ միջազգային ասպեկտին, բայց ունի ոչ պակաս կարևոր նշանակություն իրավիճակը հասկանալու առումով: Ի վերջո, հանդիպումը Ժնևում նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող պետությունները, ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի ղեկավարները: Ո՞րն է գլխավոր նպատակը. խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը պահպանե՞լը, հիմնախնդրի հանգուցալուծման հարցերը քննարկե՞լը, թե՞ Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը տեղավորվում է շատ ավելի լայն համատեքստում՝ կապված տարածաշրջանային և միջազգային ընդհանուր անկայունության հետ:

Անդրադառնալով հարցին՝ քաղաքագետ Մանվել Սարգսյանը նշեց հետևյալը. «Պիտի հասկանանք մի բան, որ ղարաբաղյան թեման և նրա շուրջ բանակցությունները վաղուց, կարծես, ամենաքիչը վերաբերում են Ղարաբաղի խնդրին: Այն դարձել է ռեգիոնալ գործընթացներում կամ միջազգային հարաբերություններում ինչ-որ կարգավորման մեխանիզմ, և իզուր չէ, որ այդ հարցը տալիս եք: Եվ սա շատ կարևոր հանգամանք է, այսինքն՝ չգիտենք էլ՝ հանդիպումը կազմակերպելու բուն պատճառը ո՞րն է: Դրա միջոցով իսկապես կարգավորում են հարաբերությունները, հստակեցնում դիրքորոշումները և այլն: Եվ սա կարող է պատճառ լինել, որպեսզի նախաձեռնեն նախագահների հանդիպում, որը որևէ կապ չունի կարգավորման հետ: Համանախագահներն ինչ-որ խնդիր են լուծում՝ կապված ռեգիոնալ թոհուբոհի հետ, բայց թե կոնկրետ ի՞նչ խնդիր են լուծում՝ միայն իրենք գիտեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում