Thursday, 28 03 2024
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին

Քյավառցի տղամարդը աղջիկ ուզելու ժամանակ ծնողների աչքի առաջ «փախցրել» է մերժող աղջկան

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արտյոմ և Ատոմ Մ.-երի, Վարազդատ Շ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը. 31-ամյա Արտյոմը 2017 թվականի սկզբին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տեսել է  22-ամյա Մելինեին (անունը փոխված է) ու հավանել է:

Արտյոմը հարազատների հետ հինգ անգամ գնացել է խնամախոսության՝ Մելինեի ծնողներից խնդրել է աղջկա ձեռքը, բայց Մելինեն չի համաձայնել ամուսնանալ Արտյոմի հետ:

Արտյոմը որոշել է մի վերջին անգամ էլ խոսել Մելինեի հետ, ու եթե աղջիկը նորից չհամաձայնի, ապա նա որոշել է տեղնուտեղը առևանգել Մելինեին:

Իր մտադրության մասին Արտյոմը հայտնել է կրտսեր եղբորը՝ Ատոմին, ու հորեղբոր որդուն՝ Վարազդատին: Խնդրել է օգնել, որ «հասնի իր նպատակին»:

Տղաները, ըստ դատական ակտի, նախնական համաձայնության են եկել, Ատոմի անձնական օգտագործման «Միցուբիշի» մեքենայով 2017 թվականի փետրվարի 9-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում գնացել են Մելինեի մորը պատկանող առանձնատուն:

Արտյոմն աղջկա ծնողներին խնդրել է, որ թույլ տան՝ մի անգամ էլ առանձին խոսի Մելինեի հետ: Ծնողները թույլ են տվել:

Արտյոմը գնացել է Մելինեի սենյակ, իսկ Ատոմն ու Վարազդատը մնացել են հյուրասենյակում՝ տանտերերի հետ:

Մելինեի սենյակ գնալով՝ Արտյոմը նորից է խնդրել, որ աղջիկը համաձայնի ամուսնանալ իր հետ: Մելինեն կտրականապես չի համաձայնել ու պահանջել է, որ Արտյոմը հեռանա իր սենյակից: Արտյոմը Մելինեին ասել է, թե միևնույնն է՝ կփախցնի նրան, ու դուրս է եկել սենյակից:

Մելինեն տան մուտքի դռան ձայնը լսելով՝ մտածել է, թե Արտյոմը գնացել է իրենց տանից, դուրս է եկել սենյակից, գնացել է հյուրասենյակ ու նստել  է վառարանի կողքին: Նա տեսել է, որ Ատոմն ու Վարազդատը դեռ հյուրասենյակում են:

Այդ պահին հյուրասենյակ է մտել Արտյոմը:

Մելինեն վախեցել ու փորձել է փախչել իր սենյակ: Արտյոմը, ըստ դատական ակտի, երկու ձեռքերով մեջքի կողմից գրկել է Մելինեին, Ատոմը բռնել է աղջկա ոտքերից և ծնողների աչքի առաջ ուժի գործադրմամբ Մելինեին տանից դուրս են բերել:

Այդ ընթացքում Վարազդատը Մելինեի ծնողների դիմադրությունը կոտրելու նպատակով ձեռքերով նրանց հեռու է հրել, թույլ չի տվել, որ մոտենան իրենց դստերը:

Մելինեին տանից դուրս բերելով՝ Արտյոմն ու Ատոմը ուժի գործադրմամբ, ստիպողաբար նրան նստեցրել են Ատոմի մեքենայի հետևի նստատեղին ու տարել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղ: Սակայն Մելինեն մնացել է անդրդվելի…

Արտյոմին, Ատոմին ու Վարազդատին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբի կազմում մարդու առևանգման համար՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեք ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել, գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժող աղջիկը չի առարկել դրա դեմ: Նա խնդրել է ամբաստանյալների նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալները զղջացել են, Վարազդատի խնամքին է առողջական խնդիրներ ունեցող երեխան:

Դատարանը երեք ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար և երեքին էլ դատապարտել է 4 տարի իրական ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի նրանց փաստացի արգելանքի տակ առնելու պահից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալների շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալների նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն և սահմանել երկարատև փորձաշրջան:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում