Հարավաֆրիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Թշեպանգ Մոհալեն ձերբակալվել է հենց ռինգում: Քեմփթոն Պարկ քաղաքի ոստիկանության պնդմամբ, 31-ամյա բռնցքամարտիկի մոտ հայտնաբերվել է գողացված հեռախոս: Այս մասին հաղորդում է BoxingScene.com-ը:
Մոհալեի մենեջեր Փիթեր Սմիթը հայտարարել է, որ բռնցքամարտիկն այդ հեռախոսը գնել է անհատից: Մրցամարտի փրոմոութեր Ռոդնի Բերմանն էլ նշել է, որ ինքը նունպես զարմացել է կատարվածից:
Հունիսի 4-ին Մոհալեն 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Ջոնի Մյուլերին և նվաճել ՀԱՀ-ի չեմպիոնի կոչումը: Անմիջապես մենամարտից հետո, երբ Մոհալեն դեռ ռինգում իր հաղթանակն էր տոնում, նրան բերման են ենթարկել: