Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Իշխանությունը պատվիրակություն չի կազմելու ՀԱԿ-ի հետ երկխոսության համար

Իշխանությունները չեն պատրաստվում կազմել որևէ պատվիրակություն, որը կերկխոսի ՀԱԿ-ի կազմած 5 հոգանոց պատվիրակության հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։ Նրա խոսքով, երկխոսություն միշտ էլ եղել է ոչ միայն ՀԱԿ-ի, այլև մյուս բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ԶԼՄ-ների միջոցով, հայտարարությունների տեսքով և այլ։

«Երկխոսություն՝ որպես այդպիսին՝ եղել է, մինչև հիմա չեն նստել խոսել, բայց երկխոսությունը եղել է»,- հայտարարեց Մ. Մինասյանը՝ որպես այդ՝ արդեն եղած երկխոսության դրական արդյունք վկայակոչելով ՀԱԿ-ի ներկայացրած երեք պահանջների բավարարումը։ Իսկ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով և ՀԱԿ-ի առաջ քաշած ձևաչափով, ըստ Մ. Մինասյանի, երկխոսություն չի կարող լինել։

Իր հետ բանավիճող քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հարցին՝ հնարավո՞ր է, որ իրենց այս հայտարարություններից հետո Սերժ Սարգսյանը հանկարծ «ավելի բարի» գտնվի և երկխոսության պատվիրակություն կազմի, Մ. Մինասյանը պատասխանեց, թե քաղաքականությունը պրոցես է և ինչ-որ բաներ կարող են փոխվել նաև իրենց մոտեցումներում։ «Բայց այս հարցի հետ կապված այդպիսի բան ես չեմ պատկերացնում»,- ասաց Մ. Մինասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում