Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

ONEArmenia-ի Shift:Tech նախաձեռնությունը՝ Հայաստանում

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ Ամերիկյան Huffinghton Post պարբերականն անդրադարձել է ONEArmenia կազմակերպության Shift:Tech անվանումը ստացած վերջին նախաձեռնությանը:

Հոդվածի հեղինակ Քրիստոֆեր Ադամյանը պարբերականում հրապարակված իր հոդվածում նշում է, որ ONEArmenia-ի կողմից իրականացվող յուրաքանչյուր նախագիծ կառուցվածքային խորը փոփոխություններ է իրականացնում Հայաստանում։

«Գովազդի ոլորտում ղեկավար պաշտոն զբաղեցնող գործարար Պետրիկ Սարգսյանը ONEArmenia-ն հիմնադրել է 2012 թվականին՝ նպատակ հետապնդելով գործի դնել երկրի ինտելեկտուալ և մշակութային ներուժը և նպաստել հայ երիտասարդ սերնդի պաշտպանությանը կոռուպցիայից ու հետխորհրդային բոլոր երկրներում առկա բացասական մթնոլորտից»,- հոդվածում գրում է Ադամյանը, որն այնուհետ վերհիշում է հայ ժողովրդի հին ու նոր պատմության որոշ փաստեր:

Ըստ հոդվածագրի՝ պատմական այս բոլոր իրադարձությունների հետևանքով շատ հայեր դարձել են մռայլ, ավելացել է Հայաստանից արտագաղթողների թիվը, երկրում անկառավարելի է դարձել կաշառակերությունը:

Հեղինակը կարծում է, որ Սարգսյանին ու ONEArmenia-ի նրա գործընկերներին բավական կարճ ժամանակահատվածում հաջողվել է միավորել համախոհ ձեռնարկատերերին, մշակույթի ոլորտի գործիչներին, այդ թվում՝ ձեռնարկատեր Ջեյմս Թուֆենկյանին:

Ադամյանն իր հոդվածում գրում է, որ ONEArmenia-ի հիմքում ընկած են համացանցի միջոցով հասարակության լայն զանգվածների ներգրավումը հասարակության հանդեպ ծառացած խնդիրների հետազոտության և լուծման գործին՝ «քրաուդսորսինգի», ինչպես նաև նույն սկզբունքով ֆինանսավորման հայթայթման՝ «քրաուդֆանդինգի» օգտագործման գաղափարները, որոնց միջոցով հնարավոր է դառնում հավաքել ֆինանսական միջոցներ՝ մարդասիրական, բնապահպանական ու տեխնոլոգիական ոլորտի համար անհրաժեշտ նախագծերն իրականացնելու համար:

Ըստ հեղինակի՝ հատկանշական է, որ նախագծին տրամադրվող ֆինանսական յուրաքանչյուր նվիրատվություն բացառապես զերծ է կոռուպցիոն երևույթներ առաջացնելուց, ինչը հնարավոր ներդրողների համար նախագծի ամենագրավիչ բնութագրերից է:

Հոդվածում ասվում է, որ կազմակերպության բազմաթիվ նախագծերից առավել գրավիչ էր Shift։Culture մշակութային նախագիծը, որին մասնակցության դիմումներ էին ուղարկվել ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ամենատարբեր անկյունների հայկական սփյուռքից: Այս նախագիծն ունեցել է այնպիսի հաջողություն, որ Սարգսյանը նախաձեռնել է ONEArmenia կազմակերպության ներկայիս SHIFT:Tech նախագիծը, որը, ըստ հոդվածագրի՝ «բաց կոչ է՝ Հայաստանում մշակելու համաշխարհային շուկայի համար նախատեսված բջջային ծրագիր»:

«Հայաստանը 99 տոկոս գրագիտություն ունեցող երկիր է, որտեղ գործազրկությունը կազմում է 36 տոկոս: Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել Հայաստանի մեծ հաջողություններ գրանցած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա, որն արդեն իսկ երկիր է բերել հարյուր միլիոնավոր դոլարի ծավալով գումարներ»,- ասում է ONEArmenia-ի հիմնադիր Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում