Thursday, 18 04 2024
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին

Վիգեն Սարգսյանը զոհված զինվորների մայրերից պահանջել է իրենից ներողություն խնդրել

Եթե պաշտպանության նախարարությունը մեզ հետ այս տարիների ընթացքում հետևողական լիներ, ապա  դատախազությունը, իրավապահ մարմիններն ու դատարանները մեր որդիների սպանության  գործերը կբացահայտեին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ասացին  Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող սևազգեստ մայրերը:

Նրանց դիտարկմամբ՝  Վիգեն Սարգսյանը որևէ  դրական փոփոխություն  չի կարող  բերել  բանակում, քանի որ  չի տիրապետում ոլորտին:  Իրինա  Ղազարյանն  ասաց, որ Վիգեն Սարգսյանը անգամ  որդեկորույս մայրերի հետ խոսելու  ձև  չգիտի, իրենք  ամիսներ  առաջ  հանդիպել են, վերջինս  պատրաստակամություն  չի հայտնել արդեն շուրջ 7 տարի  առաջ  սպանված որդու գործը բացահայտելու համար  աջակցություն  ցուցաբերել:

«Ինքը լսեց ամեն ինչ, թե ինչ դեպքեր են եղել, սպանություններ, ով է  սպանել: Եթե գլխի մեջ ուռուցք է  եղել, ապա  պիտի դատաբժիշկը ցույց տար. ինչի՞ են իմ տղային  տարել բանակ, եթե  հիվանդ էր, ինչի՞ էր հետախույզ: Վիգեն  Սարգսյանը ասաց, որ իրավասու  չէ գործի բացահայտման  համար  օգնել, «ասեք՝ ինչով կարող եմ օգնել»,- ասաց նա: Եթե  դու այդ  գործերի շրջանակում իրավասու չես աջակցել, ապա ինչո՞ւ ես պաշտպանության նախարար: Ինչո՞վ պիտի ինձ օգնես, դու մարդկանց գրպաններից 1000-ական դրամներ ես վերցնում, որ ինչ-որ ցրես բանակին: Ես  իրան  ասեցի՝ Վիգեն  Սարգսյան,  դուք չգիտեք՝ բանակն ինչ է,  դուք  չեք  ծառայել բանակում: Վիգեն Սարգսյանը ընենց  դեմք  ընդունեց ու ասեց ՝ «ոնց ես չեմ ծառայել,  դրա  համար ինձանից ներողություն խնդրեք»: Սպանված զինվորի ծնողը   Վիգեն Սարգսյանից  պիտի ներողություն  խնդրի, պատկերացնո՞ւմ եք»,- նշեց նա:

Սևազգեստ մայրերը կարծում են, որ 2018-ից հետո էլ  ոչինչ  չի փոխվի, եթե թելադրողը լինելու է Ազգային անվտանգության  խորհուրդը, իսկ  խորհուրդն էլ   պիտի  ղեկավարի  վարչապետը՝ ակնհայտ է, որ Սերժ  Սարգսյանը, ով առաջին  պատասխանատուն է բանակում տիրող իրավիճակի համար:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում