Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարությունների միջև

Հունիսի 3-ին Հռոմում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Իտալիայի և ՀՀ ԱԳՆ-ների միջև, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն իր իտալացի գործընկերոջ, սենատոր Ալֆրեդո Մանտիկայի հետ քննարկեց հայ-իտալական հարաբերություններին և տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում Արման Կիրակոսյանը հատուկ ընդգծեց բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարևորությունը, միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման հրամայականը: Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև մանրամասներ կապված ս.թ. դեկտեմբերին Վենետիկի կենտրոնական երեք թանգարաններում միաժամանակ կազմակերպվող բացառիկ ցուցահանդեսի հետ, որը նվիրված է լինելու Հայ գրատպության 500 ամյակին և անցկացվելու է ՀՀ և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո:

Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ, սենատոր Ալֆրեդո Մանտիկան նշեց իր երկրի պատրաստակամությունը էլ ավելի խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր բնագավառներում և կազմակերպելու համապատասխան փախայցելություններ, ինչպես նաև Իտալիայի արտաքին գերատեսչության աջակցությունը հայտնեց իտալական Վենետո նահանգի հետ ոսկերչության, գինեգործության և զբոսաշրջության բնագավառներում փոխշահավետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ:

Այցի շրջանակներում Արման Կիրակոսյանը Հարավային Կովկասի անվտանգության հարցերին վերաբերող դասախոսություն կարդաց Հռոմի ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջում (NATO Defence College)` այդ հեղինակավոր հաստատությունում բարձրաստիճան սպաների համար կազմակերպված հատուկ դասընթացի շրջանակներում:

Դասախոսությունից առաջ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ընդունեց քոլեջի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վոլֆ Դիտեր Լուզերը (Wolf-Dieter Loeser), որը բարձր գնահատեց հայկական կողմի հետ համագործակցության մակարդակը և հատուկ կարևորեց այն հանգամանքը, որ «առաջին անգամ է, որ քոլեջում դասախոսությամբ հանդես է գալիս բարձրաստիճան պաշտոնյա ՀՀ ԱԳՆ-ից»: Դասախոսությունից հետո Արման Կիրակոսյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում