Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

ՀԱԿ-ը երկար չի սպասի

«Առաջին լրատվական»-ը ՀԱԿ-ի տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանին խնդրեց գնահատել այսօր ՀՀԿ երկու ներկայացուցիչների հայտարարությունները, կարծիքները ՀԱԿ-իշխանություն երկխոսության, կազմված պատվիրակության վերաբերյալ և ներկայացնել ՀԱԿ-ի պատասխանն ու անելիքներն այս պարագայում։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր՝ «ընդդիմության կողմից արտահերթ ընտրությունների առաջարկը որքան անհիմն է, այնքան էլ վնասակար սկսված դրական զարգացումները արգելակելու տեսանկյունից», և «ընդդիմադիր դաշտի մոնոպոլիստի դիրքերից ոչ մի տեղ չտանող առաջարկություններով հանդես գալով՝ ՀԱԿ-ը չի կարող ներդրում ունենալ ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում»։

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույնիսկ «տուն-տունիկ» համարեց ՀԱԿ-ի՝ պատվիրակություններով երկխոսելու առաջարկն ու արդեն հստակ կազմով պատվիրակությունը։

«Երկխոսողն իրենք չեն։ Մենք պաշտոնապես դիմել ենք իշխանություններին։ Մենք սպասում ենք պաշտոնական պատասխանի։ Իրենք թող ձևակերպեն. եթե դա ձևակերպում են որպես պաշտոնական պատասխան՝ խնդրեմ։ Իսկ Գալուստ Սահակյանի կամ Շարմազանովի ասածները ընդամենը հերթական հայտարարություններ են»։

Վահագն Խաչատրյանը փաստեց, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հաճախ իրար հակասում են, և կարծիք հայտնեց, որ «նրանք քաղաքական գործընթացներին նույնիսկ չեն տիրապետում այսօրվա իրավիճակում, և չեն էլ պատկերացնում, թե ինչ կարող է լինել, եթե մեր առաջարկած տարբերակով երկխոսություն չսկսվի»։

«Այդ նույն Գալուստ Սահակյանն ու Շարմազանովը մեկ տարի առաջ կամ վեց ամիս առաջ նույն Մարտի 1-ի, քաղբանտարկյալների վերաբերյալ տարբեր բնույթի հայտարարություններ էին անում, այնպես որ, մենք կսպասենք իրենց ղեկավարի տեսակետին, հայտարարությանը»,- նշեց Վահագն Խաչատրյանը և հավելեց, որ սպասել չի նշանակում, որ երկար են սպասելու.

«Խելամիտ ժամկետ կա, որի ընթացքում մենք կփորձենք հասկանալ՝ իրենք ինչ վերջնական դիրքորոշում ունեն, պատրա՞ստ են երկխոսելու, թե՞ ոչ։ Եթե իրենք այդ մոտեցումներն են ցուցաբերում, նշանակում է, որ խուսափում են, պատրաստ չեն երկխոսելու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում