Friday, 19 04 2024
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին

Ալիևը մարտահրավեր է նետում համանախագահներին

Հայ-ադրբեջանական սահմանին հայ զինծառայող է սպանվել՝ Ադրբեջանի կրակոցից: Հրադադարի խախտման հետևանքով ողբերգական այդ միջադեպը հաջորդել է Ալիև-Սարգսյան ձևաչափով, այսպես ասած, դիվանագիտական փոխհրաձգությանը, որն էլ նախորդում էր մի կողմից՝ այսօր Սոչիում նրանց համատեղ ներկայությամբ երկու գագաթնաժողովներին՝ ԵՏՄ ու ԱՊՀ, և նախնական պայմանավորվածության մակարդակում գտնվող Սարգսյան-Ալիև հանդիպմանը:

Սահմանային լարվածության մասին խոսելը տվյալ պարագայում, իհարկե, անտեղի կլինի, սակայն դիվանագիտական փոխհրաձգությունն ու սահմանին զոհի մասին տեղեկությունը իսկապես բավականին տխուր խորհրդանշականությամբ մտահոգության շղարշ են ստեղծում, այսպես ասած, կարգավորման գործընթացի շուրջ: Խնդիրը տվյալ պարագայում այն չէ, թե որքանով են միմյանց կապված դիվանագիտական փոխհրաձգությունն ու ադրբեջանական կրակոցը:

Կասկած չկա, որ հայկական զինված ուժերը անպատասխան չեն թողնի ադրբեջանական դիպուկահարի կրակոցը: Սակայն ընդհանուր առմամբ մենք հերթական անգամ կանգնում ենք ցիկլային մի փաստի առաջ, իրավիճակ, որից դուրս բերելն է հենց խնդիրը:

Եվ այդ համատեքստում, իհարկե, հարց է ծագում, թե արդյո՞ք Հայաստանի համար իմաստ ունի Սարգսյան-Ալիև հանդիպումը: Առաջին հայացքից հարցադրումը միանգամայն տեղին է, իսկ պատասխանը թերևս երկու կարծիքի տեղ չի էլ թողնում՝ եթե Ալիևը շարունակելու է կրակել ու սպանել, Սերժ Սարգսյանը նրա հետ հանդիպում է, որ ի՞նչ անի:

Մյուս կողմից, սակայն, այստեղ թերևս անհրաժեշտ է կայացնել կոնցեպտուալ կողմնորոշմանն առնչվող մի որոշում. բանն այն է, որ հանդիպումները այս կամ այն մակարդակով, շփումները, զրույցները ըստ էության տեխնիկական տարրեր են, եթե կա ամբողջական ռազմավարություն ու հայեցակարգ, թե ինչ ուղղությամբ պետք է գնա պետական քաղաքականությունը: Այդ իմաստով հարցը բոլորովին այն չէ՝ կգնա՞ Սարգսյանը Ալիևի հետ հանդիպման, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ իբրև պետություն և հանրություն՝ Հայաստանում ձևակերպված չէ ռազմավարությունը, ձևակերպված չէ խորքային առումով, թե ինչու է պետք գնալ հանդիպման կամ չգնալ:

Ավելին, եթե կա այդ ռազմավարությունը, ապա հանդիպման չգնալը իմաստ չունի, քանի որ կարելի է և պետք է գնալ ու առաջ տանել այդ ռազմավարությունը բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ Ալիևի հետ: Ավելին, այդ դեպքում գուցե նույնիսկ Ալիևը սկսի փախչել հանդիպումներից ու բանակցություններից: Ցիկլային լարված ու ողբերգական շրջապտույտը մեզ դնում է հենց այդ հարցի առաջ. կա՞ ռազմավարություն, թե՞ ոչ:

Մյուս կողմից՝ տպավորություն է, որ Ալիևն է սադրում Սարգսյան-Ալիև հանդիպման նախաշեմին լարվածություն և ըստ էության նախնական պայմանավորվածությունների չեղարկման մթնոլորտ՝ դրանում «ձուկ որսալու», այսինքն՝ հանդիպումից խուսանավելու համար:

Բանն այն է, որ եթե բանակցության «վերսկսումը» տեղի էր ունենալու Բաքվի օրակարգով, ինչպես հայտարարել էր Ալիևը, ապա Ադրբեջանի նախագահը պետք է թերևս չափազանց զգուշավորություն ցուցաբերեր այդ բանակցությունը հանկարծ ռիսկի չենթարկելու համար, այնտեղ արդեն Սերժ Սարգսյանին նոկաուտի ենթարկելու ակնկալիքով: Բայց Ալիևը տարփողեց, այսպես ասած, իր հաղթանակը բանակցությունից առաջ, ինչը հուշում էր, որ բանակցությունը լինելու էր նրա դիվանագիտական պարտությունը: Պարտությունը ոչ թե Հայաստանին կամ ոչ միայն, այլ ավելի շուտ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կամ Արևմուտքին, որն ավելի ու ավելի միարժեք է հանդես գալիս ներկայիս ստատուս քվոն հրադադարի պահպանման մեխանիզմներով արձանագրելու մոտեցման և Արցախի ինքնորոշման ամրագրման օգտին: Այնքան, որ Ադրբեջանի նախագահն արդեն սպառնում է նույնիսկ դուրս գալ Եվրոպայի խորհրդից:

Միջազգային հանրությունը և Մինսկի խմբի համանախագահները գործնականում կանգնում են պարզ ընտրության առաջ: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը կրկին դիմում է սահմանային սպանության, համանախագահներին այլ բան չի մնում, քան պարզապես գնալ հրադադարի մեխանիզմները պարտադրելու ճանապարհով: Հակառակ պարագայում նրանք իրենց ձեռքով կարող են սկսել ապրիլյան պատերազմից հետո հայկական զինուժի հաստատած խաղաղության փլուզումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում