«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամների ԱՄՆ այցի երկրորդ փուլը մեկնարկեց շաբաթ, հունիսի 4-ին, Գլենդեյլի Հանրային Գրադարանում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի ֆիլմերի ցուցադրությամբ:
Համայնքի անդամները հնարավորություն ունեցան դիտել 3 վավերագրական ժապավեններ՝ «Երևանի գլխավոր գաղտնիքը», «Քրիստոսի կենդանագիր պատկերը» և «Դեպի Արարատ»: Ցուցադրությանը հաջորդեց կինոռեժիսորի և ներկաների միջև զրույցը, որտեղ Տ. Խզմալյանը անցյալը հմտորեն կամրջեց Հայաստանի դիմագրաված այսօրվա մարտահրավերներին, իր դիտարկումներում արժանանալով հանդիսատեսի ջերմ հավանությանը:
Միջոցառմանը ներկա էին Լոս Անջելեսից և հարևան շրջաններից հավաքված ավելի քան 180 մասնակիցներ: Այս միջոցառմանը առաջիկա շաբաթ հաջորդելու են Տիգրան Խզմալյանի հետ Լոս Անջելեսի հայկական տարբեր հեռուստաժամերի և զանգվածային լրատվության այլ միջոցների կողմից կայանալիք հարցազրույցներ:
Կինոռեժիսոր Տ.Խզմալյանի ելույթներին զուգահեռ, երկուշաբթի, հունիսի 6-ին, Կոմիտաս վարդապետին նվիրված իր աննախընթաց մուլտիմեդիա գործի ներկայացումով Գլենդեյլում հանդես է գալու «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզանը: