Հայաստանի հավաքականի հարձակման գծի առաջատար Յուրա Մովսիսյանը Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո ֆեյբուքի իր էջում հատուկ շնորհակալություն է հայտնել մեր հավաքականի բոլոր երկրպագուներին:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամբողջ աշխարհի հայ երկրպագուներին՝ մեր հավաքականին աջակցելու համար: Շնորհակալություն բոլոր այն լավ մաղթանքների և ոգեշենչող խոսքերի համար, որոնք դուք մեզ եք ուղարկել: Ես կարծում եմ՝ համայն աշխարհը տեսավ, որ մեր ազգային թիմը արդար խաղի պայմաններում ընդունակ է հաղթել Ռուսատանին, ինչը շատ բան է ասում մեր թիմի մասին»,- գրում է Յուրա Մովսիսյանը: