Լևոն Արոնյանն առաջիկա կարևոր մրցումներին և, մասնավորապես, աշխարհի թիմային առաջնությանը նախապատրաստվելու նպատակով ժամանել է Հայաստան, որտեղ կգտնվի ավելի քան մեկ ամիս: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստն արդեն հանդիպել է «Միկա» շախմատային ակումբի սաների հետ և վարպետության դաս անցկացրել: