ՀԺԿ կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, որը այսօր հյուրընկալվել էր «Վարկած» ակումբում, հիմնավորեց, թե ինչու Հայ ազգային կոնգրեսը բավական սեղմ ժամկետներում ձևավորեց հինգ հոգուց բաղկացած պատվիրակության կազմը՝ իշխանությունների հետ երկխոսելու նպատակով. «Յուրաքանչյուրը օրը մենք համարում ենք կորած, եթե հանրապետությունում չի կարգավորվում ներքին վիճակը, սոցիալական վիճակը, արտաքին քաղաքական վիճակը: Մենք կարծում ենք, որ այս հարցերին պետք է արագ լուծում տանք»:
Հարցին, թե ինչ չափանիշներով է ընտրվել ՀԱԿ պատվիրակության կազմը, Ֆելիքս Խաչատրյանը, որը ընդգրկված է պատվիրակության կազմում, նշեց, որ այդ հարցը քննարկվել է ՀԱԿ-ի քաղխորհրդում, որում ընդգրկված են բոլոր կուսակցությունները. «Քաղխորհրդին նիստին ներկա են եղել բոլոր կուսակցությունների ղեկավարները, և միաձայն որոշմամբ ընդունվել է այդ կազմը: Ոչ մի դեմ չի եղել»: