Tuesday, 16 04 2024
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում

«Վիեննա», թե՞ կարգավորում. ինչո՞ւ է հայկական կողմը համաձայնում բանակցությունների վերսկսմանը

«Վիեննա», թե՞ կարգավորում

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներն իրենց տարածաշրջանային այցն ամփոփող հայտարարության մեջ նշել են, թե Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները պատրաստակամություն են հայտնել վերսկսելու բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով:

Ինչի՞ դիմաց ենք զիջում

Ըստ էության, համանախագահների այս հայտարարությունը կարելի է համարել նյույորքյան վերջին բանակցությունների տրամաբանական շարունակությունն այն իմաստով, որ թե՛ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և թե՛ նախագահների գագաթնաժողովին ընդառաջ համանախագահների տարածաշրջանային այցելությունից հետո, որպես օրակարգային հարց, առաջին պլան է մղվում հիմնախնդրի բուն կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման հարցը: Խնդիրը հետևյալն է, որ 2016 թ. ապրիլի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի ղեկավարությունն առաջադրել էր հստակ նախապայմաններ բանակցությունների վերսկսման համար, որոնց կատարման դեպքում միայն իմաստ կունենա բանակցել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, և այդ պայմաններից մեկը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումն էր: Այս պայմանները շուտով արտացոլվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի նախագահական գագաթնաժողովների ընթացքում կայացված համաձայնությունների մեջ, և ավելի քան մեկ տարվա ընթացքում արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած բոլոր հանդիպումների ընթացքում հայկական կողմը շեշտում էր բանակցությունների համար համապատասխան պայմանների ու այդ նպատակով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Ադրբեջանն իր հերթին խոչընդոտում էր շփման գծում անվտանգության միջոցառումների իրականացմանը՝ հայտարարելով, թե անհրաժեշտ է վերսկել «առարկայական բանակցություններ» ղարաբաղյան հարցի շուրջ: Նյույորքյան հանդիպումն ամփոփող ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, սակայն, չէր նշվում, թե Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման անհրաժեշտությունը, որից ինքնին բխում էր տրամաբանական այն եզրակացությունը, որ առաջիկայում կարող են վերսկսվել բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման տարբերակների շուրջ:

Այժմ գլխավոր հարցերից մեկը հետևյալն է՝ կարգավորման կոնկրետ ի՞նչ ծրագիր են քննարկելու նախագահները կայանալիք հանդիպման ընթացքում: Բայց նախ՝ ինչո՞ւ և ի՞նչ զիջումների դիմաց է հայկական կողմը հրաժարվում իր սկզբունքային մոտեցումից: Արդյոք հայկական կողմը ստացել է ինչ-որ հավաստիացումներ կամ երաշխիքներ միջնորդներից այն մասին, որ Ադրբեջանը հրաժարվում է ռազմական սադրանքներից կամ հարցը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից:

2018-ի հարցը

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը այլ կերպ է նայում հարցին՝ ասելով, որ ոչ թե Հայաստանն է զիջել Ադրբեջանին կամ նահանջել է իր դիրքորոշումից, այլ Ադրբեջանն է համաձայնել բանակցել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների հիման վրա: Փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե չի կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հրաժարվել են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգից: Ինչ վերաբերում է համանախագահների վերջին հայտարարությանը, Տարասովն ասում է, որ դա ընդհանուր հայտարարություն է, և նրանք պարտավոր են աջակցել բանակցային գործընթացի պահմանմանը:

«Ըստ երևույթին, կան որոշ պայմանավորվածություններ, որոնք թույլ են տալիս վերսկսել երկխոսությունը: Չէ որ երկու արտգործնախարարները հանդիպեցին: Նրանք ինչ-որ մի բանի մասին խոսել են: Հիմա Ալիևը հայտարարում է, թե իբր Հայաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները: Հայկական կողմն առայժմ նման հայտարարություն չի արել, բայց չի բացառվում, որ հանդիպումը կարող է կայանալ այս տարվա ընթացքում: Բայց այն կարող է կայանալ ոչ թե այն պատճառով, որ գոյություն ունեն ինչ-որ պատրաստի փաստաթղթեր: Ամբողջ խնդիրն այն է, որ հաջորդ տարվա ապրիլին Հայաստանում տեղի են ունենալու փոփոխություններ. երկիրն ունենալու է նոր նախագահ, նոր վարչապետ: Բոլոր նշանները ցույց են տալիս, որ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ: Բայց իշխանության կառուցվածքի փոփոխությունը կարող է դանդաղեցնել բանակցային գործընթացը և նույնիսկ փոխել խաղի կանոնները, և Ալիևը շտապում է. նա ուզում է հանդիպել Սարգսյանի հետ նրա ներկայիս կարգավիճակում՝ որպես Հայաստանի նախագահի: Գուցե դա է պատճառը: Իսկ ընհանրապես բանակցությունները փակ ռեժիմով են ընթանում, և չկա որևէ տեղեկություն, որի վրա կարող ենք հիմնվել: Նրանք ունեն ինչ-որ նախագիծ, որն այսօր դրված է սեղանին, բայց ոչ ոք չգիտի, թե դա ինչ ծրագիր է: Ավելին այս պահին ասել հնարավոր չէ»,- մեկնաբանեց Տարասովը:

Թիլերսոնը վերահաստատեց Վիեննայի օրակարգը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն իր հերթին ասում է, որ համանախագահների ձևակերպումը բանակցությունների վերսկսման մասին, իհարկե, մտահոգիչ է, բայց եթե ուշադրություն դարձնենք նրբերանգներին, կտեսնենք որոշ տարբերություններ: Քաղաքագետն այս հարցում որոշ տարբերություններ է տեսնում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումների միջև՝ ասելով, թե առաջինի շահերն ավելի շատ համընկնում են Ադրբեջանի, իսկ երկրորդինը՝ Հայաստանի շահերի հետ:

«Նյու Յորքի հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ կողմերը խոսել են ոչ թե բանակցությունները վերսկսելու, այլ վերսկսելու հնարավորություններն ուսումնասիրելու մասին, այնպես որ սա դեռևս չի նշանակում, թե Հայաստանը մասնակցում է բանակցություններին: Անշուշտ, ճնշումներ կլինեն Հայաստանի վրա, որպեսզի հայկական կողմը ներգրավվի առարկայական բանակցություններում: Ռուսաստանն Ադրբեջանի հետ միասին այդ մոտեցման կողմնակիցն է: Բայց ես չեմ կարծում, որ պաշտոնական Երևանը կկորցնի իր խոհեմությունը և տուրք կտա այդ ճնշումներին, հատկապես երբ նյույորքյան հանդիպումից հետո ստեղծված անորոշությունը վերացվեց Թիլերսոնի գնահատականների հրապարակման շնորհիվ, որը նա տվել էր ամերիկացի կոնգրեսականների առաջարկներին ի պատասխան: Միացյալ Նահանգները վերահաստատեց այն օրակարգը, որն իրենց համար կարևոր է և որտեղ թերևս հատվում են նաև հայ-ամերիկյան շահերը: Այս իմաստով նախագահների հանդիպում դեռևս չի նշանակում քննարկում կարգավորման հարցի շուրջ, մանավանդ որ Հայաստանն այդ գործընթացում միայնակ չէ իր սկզբունքային դիրքորոշումը պնդելու առումով: Թիլերսոնը «Ռոյս-Էնգել» նախաձեռնությունը կյանքի կոչելու առաջարկին ի պատասխան գրեթե ամբողջությամբ շարադրել էր Վիեննայի օրակարգը, դեռ մի բան էլ ավելին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Դեյվիդ Սիսիլինի հարցմանն ի պատասխան հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները, նախ, աջակցում է Արցախի հնարավորինս արագ և ամբողջական ականազերծմանը: Երկրորդը, պետքարտուղարը աջակցություն էր հայտնել կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի առաջարկություններին՝ արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը թուլացնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Ամերիկացի կոնգրեսականները 2015 թ. հոկտեմբերին դիմել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահին՝ առաջարկելով կյանքի կոչել երեք հիմնական քայլ՝ 1) համոզել հակամարտող կողմերին հեռացնել դիպուկահարներին սահմանային գոտուց, 2) շփման գծում ավելացնել ԵԱՀԿ ներկայացուցիչների թիվը, 3) տեղադրել այնպիսի տեխնիկական համակարգեր, որոնք թույլ կտան ճշգրտորեն պարզել, թե որտեղից են արձակվում կրակոցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում