Ֆրանսիայում հրատարակվող «Նոր Յառաջ» օրաթերթը գրում է, որ, թուրքական «Այքըրը տողրուլար» առցանց թերթի հաղորդմամբ, մի հայ լրագրող՝ Ջևաթ Սինեթը, որ Թուրքիայում բազմաթիվ ճնշումների և սպառնալիքների է ենթարկվել, քաղաքական ապաստանի դիմում է ներկայացրել Բելգիա, ուր հասել է կնոջ և նորածին երեխայի հետ:
Լրագրողին թիրախավորված հալածելու պատճառը զինվորական ծառայության ընթացքում՝ 2011թ. ապրիլի 24-ին թուրք զինվորի կողմից հայ երիտասարդ Սևակ Բալըքչըի սպանության վերաբերյալ նրա բացահայտումներն են: