Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

Արտահերթով, կամ արտահերթի վրա

Իշխանությունը սկսել է ինտենսիովերն մերժել ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության օրակարգում արտահերթ ընտրության հարցը դնելու առաջարկը, որը ներկայացրել էր Կոնգրեսը: Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը վախենում է անգամ քննարկել այդ հարցը, համարելով, որ քննարկումն ինքնին կարող է անխուսափելիորեն հանգեցնել արտահերթ ընտրության, եթե նույնիսկ իրենք այդ քննարկմանը մասնակցեն ժխտողական դիրքերից:

Երևի թե իշխանությունն ինքը մտածում է, որ եթե հարցը դրվի քննարկման, ապա բացի անառարկելի «ոչ», «նախադրյալ չկա», «արտահերթը կապակայունացնի երկիր» և այդ կարգի այլ շաբլոն ձևակերպումներից, իրենք որևէ այլ հակափաստարկ, որևէ ռացիոնալ հակադարձում չեն կարող ներկայացնել ի պատշպանություն արտահերթ չանելու իրենց այդ շաբլոնոլոգիայի: Այդ դիրքորոշումն իրականում վկայում է, թե որքան է վախենում իշխանությունն արտահերթից: Այլապես, իշխանության համար կարծես թե պատեհ առիթ պետք է լիներ ընդդիմության հետ բանակցել մի խնդրի շուրջ, որի նախադրյալը, որի հիմքը, իրենց կարծիքով, երկրում գոյություն չունի:

Յուրաքանչյուր իշխանություն երանի կտար որևէ ընդդիմության հետ երկխոսեր մի հարցի շուրջ, որի նախադրյալ երկրում գոյություն չունի: Այդ ընդդիմությունը պետք է մտահոգվի, թե ինչպես է ապացուցելու իր իրավացիությունը, ինչպես է համոզելու դիմացինին, և ամենակարևորը` հասարակությանը, որ արտահերթ ընտրությունն անհրաժեշտություն է և կան դրա նախադրյալները: Սակայն այն, որ իշխանությունը սկսել է ինտենսիվորեն, աներկբա մերժել արտահերթի հարցը քննարկելու առաջարկը, վկայում է, որ իրականում իշխանությունը համոզված է հենց իր անելանելիության հարցում: Այլ կերպ ասած, դեռ բանակցությունը կարգին չսկսած էլ, արդեն իսկ ի ցույց է դնում իշխանության պարտությունը, թուլությունը, խոցվածությունը:

Բայց, կա թերևս նաև մեկ այլ հանգամանք: Իշխանությունը գուցե ընդհանրապես խուսափում է որևէ կոնկրետ խնդիր քննարկելուց: Այդ պատճռով է, որ մերժելով կոնգրեսի օրակարգը, իշխանությունը նույնիսկ մոտավոր կոնկրետությամբ անգամ չի առաջարկում սեփականը: Ընդհանուր կոչ է հնչում քննարկել երկրում առկա խնդիրները, բայց չկա խնդիրների կոնկրետ նկարագրություն և դասակարգում, ոլորտային հստակեցում, աստիճանային մասնավորեցում:

Ի՞նչ է ուզում քննարկել իշխանությունը, թող նշվի հստակ ու կոնկրետ, թող փորձ արվի հասարակությանը ներկայացնել, որ այ, քաղաքացիներ, տեսեք, թե մեր օրակարգը ինչքան ավելի կարևոր է, քան արտահերթ ընտրությունը: Իշխանությունը չի անում դա, հասկանալով, որ իրականում բոլոր կարևոր խնդիրների լուծումը Հայաստանում արտահերթ ընտրություն է պահանջում, կամ էլ բոլոր այդ կարևոր խնդիրների լուծումը անխուսափելիորեն հանգեցնելու է ի վերջո արտահերթի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում