Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Ամերիկյան Acopian ընկերությունն օգնում է լուսավորել Ամերիկան. VOA

Acopian ամերիկյան ընկերությունն օգնում է լուսավորել Ամերիկան: Ընկերության արտադրանքից օգտվում են ամերիկյան տարբեր ընկերություններ՝ Disney-ից և NASA-ից մինչև Tesla: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Ընկերությունը հիմնադրվել է 60 տարի առաջ, պատմում է Acopian ընկերության մարկետինգի գծով տնօրեն Ալեքս Կարապետյանը, ում քեռին, Սարգիս Հակոբյանը, հիմնել էր ընկերությունը: 1957-ին, աշխատելով մեկ այլ ընկերության համար, Սարգիսն էլեկտրական յուրահատուկ էլեկտրական մասի կարիք ուներ: Պատվերը կատարելու համար Սարգսին այդ մասն անհրաժեշտ էր երկու օրվա ընթացքում, սակայն, ոչ մի ընկերություն չէր կարող արագ պատրաստել անհրաժեշտ մասը: Սարգիս Հակոբյանը գործում է ամեն հային ծանոթ բանաձևով:

«Դրա համար, ինքը նախագծեց, սարքեց և գործածեց, – պատմում է Ալեքս Կարապետյանը: – Այդ ժամանակ հասկացավ, որ մյուսներն էլ կարիք կունենան արագ պատրաստվող էլեկտրական մասերի»:

Այսօր Acopian ընկերությունը տասնյակ հազարավոր էլեկտրական մասեր է արտադրում, իսկ ընկերության ապրանքանիշը կարելի է տեսնել Միացյալ Նահանգների առաջադեմ ու խոշորագույն կազմակերպությունների սարքավորումների վրա, նշում է Acopian-ի գլխավոր ինժեներ Մարք Ուիլքինսը.

«Մենք մասեր ենք պատրաստում խոշոր արտադրությունների, տիեզերքի, ռազմական կարիքների, հետազոտական, առողջապահական և էլեկտրականություն արտադրող կազմակերպությունների համար»:

Մրցակիցներից Acopian-ն առանձնանում է առաջին հերթին անհատական նախագծով էլեկտրական մասեր և սարքավորումներ արտադրելու կարողությամբ: Այդ պատճառով Acopian-ն օգնում է մարդկանց նոր բացահայտումներ անել, զվարճանալ, հաղթահարել բնության սահմանափակումներն ու նվաչել տիեզերքը:

«Walt Disney ընկերությունը շատերն են ճանաչում: Նրանք մեր էլեկտրական մասերն են օգտագործում իրենց արագընթաց կարուսելներում: NASA-ի շատ նախագծերում՝ Hubble աստղադիտակում, Appollo Mission-ի թեստային սարքավորումներում օգտագործում են մեր մասերը», – նշում է Ալեքս Կարապետյանը:

Ալեքս Կարապետյանի խոսքով, 60 տարի առաջ ընկերության հիմնադիր Սարգիս Հակոբյանը հավաքել էր նաև արեգակնային էներգիայով աշխատող աշխարհում առաջին ռադիոընդունիչը: Գաղափարը սակայն իր ժամանակների համար այնքան առաջադեմ էր, որ լայն տարածում չգտավ: Բայց Acopian ընկերությունը դեռևս այն ժամանակներից է սերտ համագործակցություն պահպանել վերականգնվող, շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիա արտադրող ոլորտի հետ և այսօր Acopian-ների մասերը օգտագործվում են արեգակնային և քամու էներգիա ստացող սարքավորումներում ինչպես նաև էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող Tesla ընկերության կողմից: Ալեքսի խոսքով, Acopian-ների գաղտնիքն այն է, որ արտադրությունն ամբողջությամբ կատարվում է միայն Միացյալ Նահանգներում: Մեկ այլ գաղտնիք՝ ընկերության սեփականատերերը երբեք չեն մոռանում իրենց հայկական արմատները:

«Երկու շաբաթ առաջ առցանց մեզ պատվեր է գալիս Կանադայից՝ Անդրանիկ Սարգսյանից: Տեսա անունը՝ անմիջապես զանգահարեցի, սկսեցի հայերեն խոսել: Նա չէր սպասում, որ դա հնարավոր է, կարծում էր Acopian ընկերության միայն անունն է հայկական: Եվ հենց այդ րոպեից, երբ զանգեցի, կարծես թե մենք երկար տարիների ընկերներ ենք», – պատմում է Ալեքս Կարապետյանը:

Այսօր ամերիկյան Acopian ընկերությունն օգնում է Հայաստանին պահպանել շրջակա միջավայրը: Հայաստանում Ամերիկայի Համալսարանին կից գործող Acopian բնապահպանական կենտրոնն օգնում է Հայաստանին ոչ միայն պահպանել բնությունն այլ նաև դրանից առավելագույնը ստանալ՝ զարգացնելով էկոտուրիզմը: Բայց դա արդեն ուրիշ պատմություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում