Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Հալաբյան փողոցի թիվ 1 տան դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: