Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Հայաստանի արտաքին պարտքի նվազեցումը պետք է լինի երկրում բնապահպանական վիճակի բարելավման արդյունք. Արծվիկ Մինասյան

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Համաշխարհային բանկի «Շրջակա միջավայրի պահպանություն` պարտքի դիմաց» ծրագրի առաքելության անդամներին` ավագ տնտեսագետներ Գոհար Գյուլումյանին, Լեա Հաքիմին, բնապահպանական հարցերով մասնագետ Մայա Մուրիշիչին և խորհրդատու Ալեքս Լևինտաներին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Առաքելությունը Հայաստան է ժամանել հանրապետության արտաքին պարտքի դիմաց բնապահպանական միջոցառումներ իրականացնելու ծրագրի ճանապարհային քարտեզի մշակման նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Արծվիկ Մինասյանը շեշտել է ծրագրի կարևորությունը Հայաստանի համար, ինչի վկայությունն է դրա իրականացման ուղղությամբ արագ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ Նախագահի ուղղակի ցուցումը և արագացված կարգով ՀՀ վարչապետի հանձնարարականով` փոխվարչապետի գլխավորությամբ կառավարության անդամներից համապատասխան կառույցի ձևավորումը և նրա աշխատակարգի հաստատումը:

Վերահաստատելով հայկական կողմի վճռական տրամադրվածությունը ծրագրի արդյունավետ իրականացնելու գործընթացում` ՀՀ բնապահպանության նախարարն առաջնային է համարել պարտատեր պետությունների հետ արդյունավետ աշխատանքները, ինչի համար կարևորել է համարել ծրագրի հիմքում բնապահպանական բաղադրիչների առաջնայնության դիտարկումը: «Մենք առանձնացրել ենք ծրագրի երեք հիմնական ուղղություն, որոնք կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ և ունեն բնապահպանական հստակ ուղղվածություն: Հայաստանի կայուն զարգացման տեսանկյունից այդ երեք ուղղությունները չափազանց կարևորվում են: ՀՀ բնապահպանության նախարարությունն իր ողջ ներուժով պատրաստ է համագործակցել աշխատանքային խմբի հետ` տարածաշրջանում առաջինն այս ծրագիրը կյանքի կոչելու համար»,- նշել է Ա. Մինասյանը:

Առաքելության ղեկավար Գոհար Գյուլումյանը նշել է, որ պատասխանատու գերատեսչությունների հետ նման հանդիպումները թույլ կտան մշակել ծրագրի ինստիտուցիոնալ կառուցվածքի և ճանապարհային քարտեզի օպտիմալ տարբերակ: Ավագ տնտեսագետը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկը որոշել է առաքելությունը համալրել մասնագիտացված ընկերության միջազգային փորձագետով, որը փորձառություն ունի պետությունների պարտքի վերակառուցման ու«պարտք` բնապահպանական ծրագրերի դիմաց» ծրագրերի իրականացման ոլորտում և նշել. «Բնապահպանական խնդիրները միջազգային հանրության մոտ այնպիսի հնչեղություն ունեն և զարգացած երկրների վերաբերմունքը բնապահպանական խնդիրների հանդեպ այնպիսին է, որ ճիշտ ժամանակն է, որ այդ մեխանիզմն օգտագործվի նաև Հայաստանի դեպքում: Փորձագետը կմշակի գործողությունների այն հաջորդականությունը կամ զուգահեռ քայլերը, որոնք կբերեն ծրագրի հաջողության»:

ՀՀ բնապահպանության նախարարը շեշտել է, որ հայկական կողմը գնում է, ոչ թե պարտքի վերակառուցման, կամ նվազեցման, այլ` երկրում բնապահպանական վիճակի բարելավման, ինչի արդյունք կդառնա արտաքին պարտքի նվազեցումը, և առաջարկել, որ ծրագրի հիմքում դնել այնպիսի մոտեցումներ, /օրինակ անտառները, ջրային ռեսուրսները և տեխնոլոգիաները և այլն/, ինչը կշահագրգռի նաև գործընկեր պետություններին, որոնց հետ հետագայում պետք է վարվեն բանակցություններ:

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային հանդիպումները հաճախ կազմակերպել` ծրագրի ճանապարհային քարտեզը մինչը հոկտեմբեր ամսի երրորդ տասնօրյակ մշակելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում