Ինչպես հաղորդում է Konkretno.ru կայքը, Սանկտ Պերետբուրգի շրջաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Կան ծանր վիրավորներ:
Ինչպես կայքին հաղորդել են Ջանելիձեի անվան շտապ օգնության հիվանդանոցում, այստեղ են բերվել Ադրբեջանի երկու քաղաքացիներ, որոնք որովայնի շրջանում ծակող վերքեր են ունեցել: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր:
Պարզվել է, որ Կուպչինսկայա փողոցի 15/2 հասցեում գտնվող սրճարանում վեճ է սկսվել ծագումով Հայաստանից և Ադրբեջանից մի խումբ անձանց միջև: Նշվում է, որ հայերը թվով զգալիորեն գերազանցել են ադրբեջանցիներին: Հայերի շրջանում տուժածների մասին չի հաղորդվում:
Սույն փաստով անցկացվում է հետաքննություն: Ռուսաստանում զանգվածային ծեծկռտուքները հայերի և ադրբեջանցիների միջև հազվադեպ երևույթ չեն: