Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

ՀՀԿ-ն «տուն-տունիկ» չի խաղում (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսությանը, ընդդիմության արդեն հրապարակված պատվիրակության կազմին և իշխանության ծրագրերին այս վերաբերյալ, հայտարարեց.

«Հանրապետական կուսակցության քաղաքական օրակարգում չկա պատվիրակություններ կազմելու խնդիր»։

Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ մի առիթով ինքն արդեն նշել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր բարձրագույն մարմիններն ունի՝ խորհուրդներ, վարչություններ, կուսակցության լիդերներ, նախագահներ, տեղակալներ, և երկխոսելու, բանակցելու համար կուսակցություններն ընտրել են այդ մոդելը. «Նոր տերմինոլոգիա մտցնել՝ 5 հոգի մենք, 5 հոգի դուք, պիտի բանակցենք, խորհրդակցենք… Մենք ասում ենք, որ պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի հետ խորհրդակցելու, խորհելու, հարցեր քննակելու»,- ասում է Գալուստ Սահակյանը։

Ըստ նրա՝ ՀԱԿ-ն այս կերպ միաբեվեռություն է առաջարկում, և փորձում քաղաքական դաշտում այլ կուսակցությունների նկատմամբ մոնոպոլ կարգավիճակ ստեղծել։

Ընդհանրապես, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի խոսքն այսօր լի էր հակասություններով, և ամեն անգամ լրագրողների ճշտող հարցադրումներից հետո, Գալուստ Սահակյանը նորովի էր պատասխանում հիմնական, վիճահարույց հարցերին։

Նախ, նա նշեց, որ ցանկացած խնդրի վերաբերյալ, ցանկացած ձևաչափով իշխանությունները պատրաստ են երկխոսել ցանկացած քաղաքական ուժի հետ, հետո, այնուամենայնիվ, նշեց, որ ՀԱԿ-ի առաջարկած ձևաչափը ծիծաղելի է համարում։ Կամ, օրինակ, Գալուստ Սահակյանը նշեց, որ նույնիսկ «շատ ժամանակ չեն ասում, թե ինչ օրակարգով են ցանկանում մեզ հետ խոսել, բանակցել, առաջարկություններ անել», բայց հաջորդ մտքում փաստեց, որ ՀԱԿ-ը երկխոսելու օրակարգում մեկ հիմնական հարց է դնում՝ արտահերթ ընտրությունները, ինչն ինքը ծիծաղելի է համարում.

«Ծիծաղելի բան է այսօր խոսել դրա մասին։ Բազմիցս արտահայտվել ենք, որ դրա համար քաղաքական որևէ գործոն չկա»։

Ավելին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀԱԿ-ի գործողությունները բնութագրեց որպես խաղ՝ «տուն-տունիկ».

«Բոլոր երեխաներն էլ մանկապարտեզից, դպրոցական տարիներից տուն-տունիկ են խաղում, նոր են ընտանքի կազմում. Էս մարդիկ հիմա դեռ տուն-տունիկ խաղալու վիճակում են, մենք էդ խաղը չենք ուզում խաղալ, մասնակից դառնալ, բայց խնդիրների թելադրանքով պիտի կարողանանք քննարկումներ կազմակերպել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում