«Ֆերարի»-ի իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն գերազանցել է լեգենդար գերմանացի Միխայել Շումախերի ռեկորդը:
Ալոնսոն իր ակտիվում 1569 միավոր է գրանցել, ինչը երեք միավորով ավելի է, քան ժամանակին վաստակել է Շումախերը: Միավորների ընդհանուր քանակով «արքայական» ավտոարշավներում առաջին տեղը զբաղեցնելու համար իսպանացի ավտոարշավորդը «Ֆորմուլա-1»-ի շրջանակներում անցկացրեց 12 մրցաշրջան:
Նշենք, որ Ճապոնիայի Գրան պրիի, ինչպես նաև վերջին երեք մրցաշրջանների հաղթող Սեբաստիան Ֆետելն իր ակտիվում արդեն 1351 միավոր է գրանցել: