Tuesday, 16 04 2024
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար

«Էդ ինչե՞ր ես գրել այ անասուն, ես քո մաման հատ-հատ …»

79-ամյա Զինաիդա Գյոզալյանը շուրջ չորս տարի զրկվել է իր վերջին կացարանից և ընտանիքի հետ վարձով է ապրում: Ընտանիքում բոլորը կանայք են, նրանք տարիներ առաջ Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, կտորեղենի խանութ էին աշխատեցնում, խանութի տարածքում էլ բնակվում էին: 2014 թվականի մարտի 17-ին խանութի տարածք ներխուժած դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները բռնությամբ դուրս հանեցին Զինաիդա Գյոզալյանին և մյուսներին: Այդ օրվանից մինչև հիմա Զինաիդայի թոռը, ում ծնվելիս տատիկի անունն են տվել, փորձում է վերականգնել ընտանիքի խախտված իրավունքները:

31-ամյա Զինաիդա Մելիքյանն ընտանեկան բիզնեսում ներդրում անելու նպատակով 2009 թվականին տոկոսով գումար է վերցրել իր ծանոթից` 16 հազար դոլար: Գումարը չկարողանալով վճարել` մեկ այլ անձից կրկին տոկոսով ավելի մեծ գումար է վերցրել: Տոկոսները կուտակվել են, և պարտքը մոտեցել է 100 հազար դոլարին: Բնակելի խանութը գրավ դնելու անհրաժեշտություն է առաջացել: Սակայն գրավի փոխարեն Զինաիդան կնքել է անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որով բնակելի խանութն անցել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին:

«Արտակ Մարտիրոսյանը տոկոսով փող տվող մարդկանց միջնորդն է, նա ինձ ծանոթացրեց Հովհաննես Երիցյանի հետ, ասաց` նորմալ մարդ է, փողը կտա 10%-ով և ևս 10% պիտի տաս՝ որպես միջնորդավճար: Համաձայնեցի, վերցրեցի 100 հազար դոլար, Երիցյանն ասաց, որ ինքը Հայաստանում չի լինում և որ տոկոսները պիտի տամ իր սանիկին` Վահե Վարդանյանին»,- պատմում է Զինաիդա Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի համաձայն վաշխառություն է համարվում ամսական 2%-ից բարձր տոկոսադրույքով պարտքով գումար տալը համարվում է վաշխառություն և պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ:

Զինաիդայի խոսքով` ինքը երեք ամիս շարունակ ամսական 10 հազար դոլար տոկոս է փակել, իսկ երբ չի կարողացել գումար հայթայթել, Վահե Վարդանյանը նրան առաջարկել է գտնել մեկ այլ անձի, ով պարտքով գումար կտա: «Վահեն ասեց` Երիցյանը վտանգավոր մարդ է, պիտի մայր գումարն ու տոկոսը տաս: Արտակին ու Վահեին ասացի` գտեք ուրիշ մեկին, ով ցածր տոկոսով կտա, և նրանք ինձ ծանոթացրեցին Արտավազդ Այվազյանի հետ»:

Զինաիդան պատմում է, որ Երիցյանից վերցված մայր գումարը, դրան գումարված տոկոսը և միջնորդավճարը տալու համար ստիպված է եղել 127 հազար դոլար պարտք է վերցնել Արտավազդ Այվազյանից: «Արտավազդ Այվազյանը ամսական 5%-ով է ինձ տվել գումարը, և խանութը կրկին շինծու առքուվաճառքի պայմանագիր կնքելու արդյունքում այս անգամ Հովհաննես Երիցյանից անցավ Արտավազդ Այվազյանին»,- ասում է Զինաիդա Մելիքյանը: 2012 թ-ին Արտավազդ Այվազյանը, որպես անշարժ գույքի սեփականատեր, դիմել է դատարան` ընտանիքին Աբովյան 38/1 հասցեից վտարելու պահանջով, ինչն իրագործվեց 2014 թվականին:

«Պարզվեց, որ Երիցյանն ու Այվազյանը մտերիմներ են, նրանք ինձ միասին վստահեցնում էին, որ իրենց ապահովության համար են դիմել դատարան, թե խանութը ինձ հետ են վերադարձնելու, երբ ես վճարեմ պարտքն ու տոկոսը, բայց 2014 թվականին մեզ բռնի ուժով վտարեցին մեր խանութից, որտեղ մենք նաև բնակվում էինք»,- պատմում է Զինաիդան: Նրա խոսքով` Հովհաննես Երիցյանն իրենից պահանջել է վճարել 170 հազար դոլար և հետ ստանալ խանութը: Զինաիդան չի համաձայնել, քանի որ իր վերցրած մայր գումարը 127 հազար դոլար է եղել:

«Վեճի բռնվեցի Արտավազդ Այվազյանի և Հովհաննես Երիցյանի հետ, վերջինս պայուսակից հանեց ատրճանակը ու սպառնաց, ասեց` ես գեներալ եմ, կգյուլեմ քեզ, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարա ասի, հանգիստ նստի տեղդ»,- հիշում է Զինաիդան:

2014 թվականի փետրվարին Զինաիդան հաղորդում է ներկայացրել ոստիկանություն` հայտնելով, որ Հովհաննես Երիցյանն ու Արտավազդ Այվազյանը խաբեության և վաշխառության միջոցով տիրացել են իրենց բնակելի խանութին, ինչպես նաև այն, որ Երիցյանը զենքի գործադրմամբ սպառնացել է իրեն: Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Շուրջ մեկուկես տարի քննված քրեական գործի ընթացքում Զինաիդա Մելիքյանը ոչ թե տուժող է ճանաչվում, այլ որպես վկա է մասնակցել նախաքննությանը:

Երբ Հովհաննես Երիցյանը տեղեկանում է, թե Զինաիդան ինչ ցուցմունքներ է տվել քննչական բաժնում, հեռախոսազրույցի ժամանակ կոպիտ հայհոյում և սպառնում է նրան. «Էդ ինչե՞ր ես գրել այ անասունի մեկը, ես քո մաման հատ-հատ …, ես քո սովորեցնողի մորն էլ եմ …, քեզ էլ…»: Ի դեպ, նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը հասանելի է համացանցում:

Նախկին պաշտոնյան չի հերքում, որ ինքը հայհոյել է երիտասարդ աղջկան. «Քիչ եմ հայհոյել, հա էլ պիտի հայհոյեմ»,- ասել է Երիցյանը՝ նշելով, որ հեռախոսազրույցի սկզբում նախ Զինաիդան է իրեն հայհոյել: Հովհաննես Երիցյանը պնդում է, որ ինքը ոչ թե տոկոսով գումար է տվել Զինաիդային, այլ պարզապես գնել է նրա անշարժ գույքը 100 հազար դոլարով և ամիսներ անց հետ է վաճառել այն Զինաիդային: «Ինքն ինձ խնդրեց, որ խանութը հետ տամ իրեն, և ինքը ուրիշին վաճառի ավելի մեծ գումարով: Ասացի` հարց չկա»: Երիցյանի խոսքով՝ հենց այսպես է անշարժ գույքն իրենից անցել Արտավազդ Այվազյանին:

Դատախազությունն ամեն կերպ պաշտպանում է Երիցյանի շահերը

2015 թվականին վաշխառության փաստով հարուցված քրեական գործը կարճվել է, և Զինաիդա Մելիքյանը «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աջակցությամբ բողոքարկել է կարճման որոշումը: Դատախազությունը ներկայացված բողոքի վերաբերյալ որոշում չի կայացրել՝ բավարարվելով պարզապես գրավոր պատասխան ուղարկելով: Քաղաքացին դիմել է դատարան՝ խնդրելով վերացնել դատախազության անգործությունը և պարտավորեցնելով դատախազությանը որոշում կայացնել ներկայացված բողոքի վերաբերյալ:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Զինաիդա Մելիքյանի բողոքը: Դատախազությունը բողոքարկել է այս որոշումը Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարան, սակայն այս ատյաններում ևս պարտություն է կրել և ստիպված է եղել որոշում կայացնել ներկայացված բողոքի վերաբերյալ:

Դատախազությունն, այնուամենայնիվ, որոշում է կայացրել Զինաիդա Մելիքյանի բողոքն առանց քննության թողնելու՝ պատճառաբանելով, թե քաղաքացին բաց է թողել բողոքարկման համար նախատեսված յոթօրյա ժամկետը: Խնդիրն այն է, որ քննչական մարմինը Զինաիդա Մելիքյանին քրեական գործի կարճման մասին որոշումն ուղարկել է 2015 թվականի հուլիսի 17-ին՝ ուրբաթ օրը: Զինաիդային ծրարը հանձնվել է միայն երկուշաբթի՝ հուլիսի 20-ին: Որոշումը ստանալուց 6 օր հետո՝ հուլիսի 26-ին, նա բողոք է ներկայացրել, սակայն դատախազությունը որոշմանը ծանոթանալու օր է համարում հուլիսի 17-ը, երբ քննչական մարմինը փոստին է հանձնել ծրարը:

«Իրենք ուղարկել են հասարակ նամակ, ոչ պատվիրված է եղել, ոչ էլ հետադարձով, այդ պատճառով էլ չի արձանագրվել, թե քաղաքացուն կոնկրետ երբ է հանձնվել ծրարը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց փաստաբան Արթուր Սուքիասյանը: Նրա կարծիքով՝ քանի որ օրենքը չի պարտավորեցնում քննչական մարմիններին որոշումներն ուղարկել պատվիրված նամակով (հասցեական փոստային առաքման ծառայության միջոցով), քննիչները հաճախ ուղարկում են սովորական նամակներ, որոնց դեպքում անհնար է լինում փաստագրել, թե այն կոնկրետ երբ է հասել քաղաքացուն:

Բողոքարկման ժամկետը բաց թողնելու հիմքով դատախազության մերժումը վերացնելու նպատակով  Զինաիդա Մելիքյանը բողոք էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ միևնույն ժամանակ պահանջելով վերացնել քրեական գործը կարճելու մասին որոշումը: Դատավոր Բեկթաշյանն այսօր հրապարակեց բողոքի վերաբերյալ որոշումը, որով մասնակի բավարարել է Զինաիդա Մելիքյանի բողոքը: Դատարանի որոշմամբ՝ դատախազությունը պարտավոր է քննության առնել քաղաքացու բողոքը: Չի բացառվում, որ այս որոշումը ևս դատախազությունը բողոքարկի վերադաս ատյաններ:

Հատկանշական է, որ Հովհաննես Երիցյանի առնչվող ցանկացած գործի բողոքարկում տարիներ է տևում, դատախազությունն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի ներկայացված բողոքների վերաբերյալ որոշում կայացնելուց, իսկ կայացնելու դեպքում էլ պարտադիր մերժում է քաղաքացիների պահանջները: Իսկ այդ ընթացքում իրենց վերջին կացարանից զրկված ընտանիքները ստիպված են լինում վարձով ապրել, և դա տևում է տարիներ:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետի դեմ այլ քաղաքացիներ էլ են հաղորդումներ ներկայացրել: «Առաջին լրատվականը» անդարդարձել է Գայանե Թումասյանի և Դավիդ Ստեփանյանի գործերին, ովքեր նախկին պաշտոնյային մեղադրում են խաբեության, վաշխառության և սպառնալիքներ հնչեցնելու մեջ: Նրանք ևս կորցրել են իրենց անշարժ գույքը՝ նախկին պաշտոնյայի հետ գործարք կնքելու արդյունքում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում