Գալուստ Սահակյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր խիստ գործնական, կայուն մթնոլորտ է տիրում։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ցանկացած պետության մեջ էլ քաղաքական գործընթացներ տեղի են ունենում. «Մենք էլ անընդհատ այդ պրոցեսների մեջ ենք և պիտի կարողանանք այդ պրոցեսներով հնարավորինս զարգացումներ ապահովել, ինչպես բոլոր երկրները»։
Ըստ նրա՝ ինչքան կայուն լինեն գործընթացները քաղաքական դաշտում, այնքան պետությունը սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու մեծ հնարավորություն կունենա։
Գալուստ Սահակյանը նկատեց, որ վերջին շրջանում հատկապես շատ են քաղաքական վերլուծությունները, որոշումները, վճիռները, բանավեճերը. «Սա իրականում քաղաքական դաշտի տիրույթում է կատարվում, և մենք դրանից գոհ ենք»։