Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 21 ՏD 222 համարանիշի, Վազ 2121 մակնիշի 17 ՍՍ 137 համարանիշի և Opel Astra մակնիշի У 315 ВT 190 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ 2 հոգու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել Mercedes-ի միջից և ժամանած շտապօգնությունը նրանց տեղափոխել է հիվանդանոց:
Մանրամասները՝ shamshyan.com-ում